Կապանի Հալիձոր թաղամասի համար 7 շենքի բնակիչները մտահոգված են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի Հալիձոր թաղամասի համար 7 շենքի բնակիչները մտահոգված են


Կապանի Հալիձոր թաղամասի համար 7 շենքի բնակիչները մտահոգված են

 

Հեղինակ.

 

Կապանի Հալիձոր թաղամասի համար 7 շենքի  բնակիչները մտահոգված են
Եթե ուշադիր նայենք մայթեզրին կտեսնեք, թե շենքը ինչքան նստվածք է տվել. անզեն աչքով էլ տեսանելի է,- ասում է Կապանի Հալիձոր թաղամասի համար 7 շենքի բնակիչ Համլետ Հակոբյանը: Քաղաքացին մտահոգված մատնացույց է անում առաջացած ճաքը, որ գնալով լայնանում ու տարածվում է: Արդեն հասել է երրորդ հարկ:

6 տարի կլինի ինչ բնակիչը նկատել է, որ շենքի պատը ճաք է տալիս: Դեպքի վաղեմությունը նշելիս Համլետ Հակոբյանը նախկին քաղաքապետերի անուններն է տալիս ու ասում, որ այդ ժամանակվանից են դիմել համայնքապետարան:
Թե շենքի դրսի կողմից, թե բնակարանի ներսում երևում է ճաքը: Նորոգումից հետո այն պատի կողմից բացի տարածվել է նաև հյուրասենյակի առաստաղին: Տանտերը դժգոհում է, որ բնակարանը չեն նորոգում ,մտածելով` որ նորից ճաք կառաջանա. նման փորձ ունեն:
Շենքի բնակիչները չեն կարող սեփական միջոցներով խնդիրը լուծել առաջին հերթին դա մասնագիտական մոտեցում է պահանջում,սակայն պատրաստ են օժանդակել, եթե համայնքապետարանը որևէ քայլ ձեռնարկի: Առաջիկայում կրկին կդիմեն քաղաքապետարան: Համատիրության նախագահն էլ է տեղյակ խնդրին:
Համլետ Հակոբյանը նշում, որ սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայությունում նույնպես տեղյակ են: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Ստեփան Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ոչ թե բնակիչներ են դիմել, այլ իրենց մասնագետները պլանային շրջայցերի ժամանակ ակնադիտական ուսումնասիրություններ կատարելով թաղամասում արձանագրել են տվյալ շենքի ճաքը, սակայն այն չի ընդգրկլվել մարզի վթարային շենքերի ցուցակում:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!