Կապանի երկրապահները շնորհավորում են Սպարապետի 55-ամյակը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի երկրապահները շնորհավորում են Սպարապետի 55-ամյակը


Կապանի երկրապահները շնորհավորում են Սպարապետի 55-ամյակը

 

Հեղինակ.

 

Կապանի  երկրապահները  շնորհավորում  են  Սպարապետի 55-ամյակը



"Վազգեն Սարգսյանի հետ հանդիպեցինք Ճակատենում, ջերմ խոսակցություն տեղի ունեցավ, հարց ու փորձ արեց, հարցեր կային տեղում լուծվեցին",- ասւոմ է Երկրապահի անդամ Սլավիկ Սողոմոնյանը:

Մարտի 5-ը Կապանի Երկրապահի տղաների համար հիշարժան տարեթվերից մեկն է : Սպարապետ Վազգեն Սրագսյանի ծծնդյան օրը , իսկ այս անգամ հոբելյանական 55-րդ տարեդարձը: Ծնվել է 1959 թ-ին , Արարատում: 95-99-ին պաշտպանության նախարար էր, նույն տարվա հունիսից՝ վարչապետ: Արցախյան պատերազմի առանցքային դմեքերից մեկը : Նրա անվան հետ է կապված բանակի կայացումը: Զոհվել է 99 թ-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Նրանք, ովքեր նույնիսկ ընդամենը մի քանի րոպեով էին շփվել սպարապետի հետ , լավ գիտեին , եթե իրենց կողիքն է , ուրեմն ամեն հարց , կլուծվի: Նա բանակ է ստեղծել , նա զինվորին հանուն հայրենիքի , ծողների ու ընտանիքի պայքարել է սովորեցրել:
«Սպարապետի հետ կապված հիշողությունները բազմաթիվ են :
Դրանք մոռանալ չի չինի, իսկ Վազգենի նման հերոսին առավել ևս,- ասում են երկրապահի տղաները:
« Թեև պատերազմ էր, բայց երբեմն նույնիսկ կարոտում եմ այդ ժամանակները: Ինչքան էինք իրար մոտ, մեկս մեկին թև ու թիկունք, իսկ Վազգեն Սարգսյանին տեսնելուց, նրա հետ շփվելուց հետո ինքնավստահությունն ու հույսը ավելի էին մեծանում, հավատում էինք ,որ կհաղթես ու ազատ կլինես, -ասում է Երկրապահի անդամ Աշոտ Հովհաննիսյանը: Էն կտրուկ խոսքը հնարավոր չէր րանել ու չլսել, հարգելով ու վախենալով էին կատարում հրամանատարի խոսքը

Հիմա ամեն ինչ այլ է, հեռացել ենք ու օտարացել , չկա են ընկերությունն ու մարդամոտությունը":
Ամեն տարի մարտի 5-ին կարելի է ասել գրեթե նույն կազմով Արցախյան պատերազմի բովով անցածները հավաքվում ու բարձրանում են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր , ծաղիկներ դնում մարտական ընկերների շիրիմներին , հարգում կյանքը զոհաբերածների հիշատակը:
Մի քանի րոպե խոնարհ կանգնում իրար մոտ, լուռ հաղորդակցվում, հետ ու առաջ անում հիշողության ժապավենը ու հեռանում ամենքն իր հոգսերով:
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!