Կավարտի ճանապարհի սողանքը հիշեցրեց իր մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կավարտի ճանապարհի սողանքը հիշեցրեց իր մասին


Կավարտի ճանապարհի սողանքը հիշեցրեց իր մասին

 

Հեղինակ.

 

Կավարտի  ճանապարհի  սողանքը  հիշեցրեց  իր  մասին

Առավոտյան Սյունիքի փրկարարական վարչությունում ահազանգ ստացվեց: Փրկարարների օգնությանն էր դիմել Կավարտի դպրոցի տնօրենը: Պարզվում է Կապան – Կավարտ ճանապարհի 4-րդ կմ-ում սողանք է տեղի ունեցել :

Դեպքի վայր հասան քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, փրկարարական վարչության , Հայջրմուղկոյուղու, Սեյսմիկ ծառայության հարավային ծառայության , ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Իր մասին վերստին հիշեցրել էր 2009-ի ամռանը տեղի ունեցած սողանքը:

Այս անգամ համեմատաբար փոքր չափսերով: Մոտ 1500-200 խ/մ հող վերևից՝ առանց որևէ թուփ ու ճյուղ խնայելու, արմատախիլ անելով հոսել էր դեպի ճանապարհը ու այն մասնակի անցանելի դարձրել: Դրան գումարած հողը ճաքեր էր առաջացրել տարիներ առաջ Կապանի ճանշինի աշխատակիցների կառուցած հենապատի վրա, որը պաշտպանիչ դեր էր տանում սողանքային հատվածում: Հավաքվածները փորձում էին գտնել սողանքի պատճառը : Ճանապարահով մեկ հոսած ցեղաջուրը ենթադրությունների առիթ էր տալիս : Մնում էր պարզել ՝ որն է սկզբում եղել ՝ սողանքը, թե խմելու ջրի խողովակի ջարդվելը, ու՞մ է պատկանում խողովակը և ովքեր են մեղավորները:

Մինչ ներկաները փորձում էին զննել տեղանքը ու իմանալ հողի հոսքի պատճառը , պարզվում է ջրմուղը նախորդ օրն էր իմացել դրա մասին ու հասցրել էր անել իր գործը: "Երեկ երեկոյան ահազանգել էին, ասեցին սողաքն կա,ջուր է հոսւոմ, եկանք փակեցինք,- ասում է Հովհաննես Գևորգյանը ու անմիջապես ավելացնում, որ տեղեկություն չունի":

Տեղեկություն չունի Հովհաննես Գևորգյանը, բայց ջուրը փակել է տվել ու անընդհատ էլ կրկնում, որ խողովակը սողանքի հետևանքով է ջարդվել: Ջրմուղի պետը անգամ վստահեցնում է , որ խողովակը ընկերությանը չի պատկանում, նախկին էլեկտրոն գործարանինն է:
Ինչևէ , սողանքային գոտին ուսումնասիրելուց հետո որոշվեց հողը ճանապարհից ազատել : Քաղաքապետ Աշոտ Հայրապեյանի խոսքով դեռ պարզ չէ, թե ինչքանով է հենապատը վնասված ու ինչ կլինի հետագան, առայժմ հողը կհեռացվի համապատասխան տեխնիկայով:
Այն որ Կավարտ տանող ճանապարհին սողանքային գոտիները ու ճաքճքված հատվածները բազմաթիվ են ու վտանգավոր, անզեն աչքով է երևում ու բոլորը գիտեն, իսկ թե որտեղ կլինել հաջորդը, պարզ կլինի անձրևներից հետո:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031