Ի՞նչ է փոխվել․ Կապանում դիպուկահարների մրցույթը շարունակվում է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ի՞նչ է փոխվել․ Կապանում դիպուկահարների մրցույթը շարունակվում է


Ի՞նչ է փոխվել․ Կապանում դիպուկահարների մրցույթը շարունակվում է

 

Հեղինակ.

 

Ի՞նչ է փոխվել․ Կապանում դիպուկահարների մրցույթը շարունակվում է


Ասում են՝ Վաչագան գետի մերձակա շենքերի բնակիչները գտել են աղբը տնից հանելու ամենակարճ ճանապարհը։
Գիշերային ժամերին, հատկապես բարձր հարկերից, աղբով լի տոպրակները նետվում են դեպի Վաչագան գետը։ Ասում են՝ նույնիս դիպուկ նետողների մրցույթ է հայտարարվել։ Առայժմ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն՝ 10 նետումից հազիվ 4-ը կամ 5-ն է նպատակին հասնում։ Բայց նետողները հույսը չեն կորցնում և մտադիր են առաջիկայում հասնել 100 տոկոսանոց արդյունքի, այսինքն՝ 10-ից 10-ի։

Ասում են նաև, թե ժյուրին որոշել է լրացուցիչ միավորներ տալ ամենաբարձր՝ 8-րդ կամ 9-րդ հարկերից դիպուկ նետում կատարածներին։
Իսկ առայժմ տոպրակների մեծ մասը , գետ չհասած, փափուկ վայրէջք է կատարում մայթին կամ փողոցում։ Ճիշտ է, ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։ Տոպրակների պարունակությունից լիուլի օգտվում են թափառող շները։ Փերևս երախտապարտ չորքոտանիները հենց այդ պատճառով են երկա՜ր-երկա՜ր հաչում գիշերային ժամերին՝ իրենց երախտագիտությունը այդպես հայտնելով երկոտանի բարերարներին։

Ինչ որ է, դիպուկահարների մրցույթը շարունակվում է։ Առայժմ՝ գիշերային ժամերին։ Իսկ երբ ամփոփվեն մրցույթի արդյունքները, հաղթողները կպարգևատրվեն տարբեր մրցանակներով։ Ամենակարևորը՝ նրանք հնարավորություն կստանան աղբով լի տոպրակները գետը նետել՝ օրվա ցանկացած ժամի, այսինքն՝ գիշեր թե ցերեկ։

18.08.06թ․ Ի՞նչ է փոխվել։
Արթուր Իսրայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031