Նպաստները ուշացել են
Subscribe by RSS or Email


Նպաստները ուշացել են

 

Հեղինակ.

 

Նպաստները ուշացել են


«Երկու կոպեկ փող ենք ստանում, այն էլ այդքան ուշացնում են։ Ամեն օր լույսի վարձը մուծելու համար դուռս ծեծում են,ստիպված 15 հազար պարտք եմ արել, որ վճարումներն անեմ, նպաստից ինձ հազար դրամ է մնալու»,-սրանք Սոսի հեռուստատեսության խմբագրություն զանգահարած տիկին Վարդիթերի խոսքերն են։ Վերջինս ընդամենը 16 հազար դրամ է ստանում։ Նրա պես էլի մի շարք քաղաքացիներ են խմբագրություն զանգել, նաև բողոքում են մինչև երեք տարեկան երեխաների նպաստների ուշացումից։ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանը պարզաբանում է․

«Պարզապես կառավարությունը ֆինանսական հատկացումների նպատակով որոշում չի կայացրել։ Բայց առաջիկայում, ես նախարարության հետ ճշտեցի, իրենց ասածով այդ որոշումը կլինի և նորմալ հունի մեջ կմտնեն կապված ավանդների վճարումների և երեխաների պահով»։

Ոչ միայն նպաստներն են երկու ամիս ուշացել, այլև Խորհրդային տարիների ավանդների փոխհատուցումը։ Ծառայության պետն ասում է, առաջին անգամ է այսպիսի խնդիր առաջանում և իրենց հետ կապ չունի, վերադաս մարմինների ֆինանսական խնդիրներն են։ Յուրա Մնացականյանը վստահեցնում է, որ առաջիկա ամիսներին ամեն ինչ կարգավորվելու է։ Իսկ վաղվանից բոլոր նպաստառուները կստանան իրենց հասանելիք գումարները։ Մարտի 4-ից սկսվել է նաև կենսաթոշակների վճարման գործընթացը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031