Մի փոքրիկ գարուն ամենքին՝ թիվ 13 ՆՈՒՀ-ի սաներից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մի փոքրիկ գարուն ամենքին՝ թիվ 13 ՆՈՒՀ-ի սաներից


Մի փոքրիկ գարուն ամենքին՝ թիվ 13 ՆՈՒՀ-ի սաներից

 

Հեղինակ.

 

Մի փոքրիկ գարուն ամենքին՝ թիվ 13 ՆՈՒՀ-ի սաներից



Իրենց խինդ ու ծիծաղով, ջերմ ու պայծառ տրամադրությամբ այս մանուկները մի փոքրիկ գարուն նվիրեցին ներկաներին։ Փոքրիկների շուրթերից հնչած երգն ու արտասանությունը մի պահ մեծերին ստիպեցին մանկանալ։

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը հյուր եկած թիվ 13 նախակրթարանի սաները հանդես եկան նաև բեմականացումով։ Հովհ. Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթի հերոսներին այս անգամ մարմանվորում էին անփորձ, բայց անկեղծ ու անմիջական դերասանները։

Մանուկների սպասելիքները արդարացան։ Հաստատության երեխաները մի պահ կտրվեցին առօրյա զբաղմունքից։ Իսկ ինչպես նշեց հաստատության տնօրեն Դավիթ Համբարձումյանը ոչինչ չի կարող փոխարինել երեխայի անկեղծ ժպիտին։

Հաստատությունն էլ իր հերթին համեստ նվերով նախակրթարանին հայտնեց իր շնորհակալությունը։ Վստահ են՝ համագործակցությունը շարունակական կլինի։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031