Բոլորս էլ տարբեր ենք, սակայն իրավունք ունեք ապրել կողք-կողքի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բոլորս էլ տարբեր ենք, սակայն իրավունք ունեք ապրել կողք-կողքի


Բոլորս էլ տարբեր ենք, սակայն իրավունք ունեք ապրել կողք-կողքի

 

Հեղինակ.

 

Բոլորս էլ տարբեր ենք, սակայն իրավունք ունեք ապրել կողք-կողքի
Կապանի մանկական կենտրոնը ընդամենը երկուսուկես տարվա կենսագրությունը ունի,սակայն, այս կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ դեր խաղալ համայնքի կյանքում: Հասարակության ամենախոցելի խմբերից մեկի` անչափահաս իրավախախտ երեխաների հետ են այստեղ աշխատում և այս ընթացքում ոստիկանության կողմից ուղղորդված 69 անչափահասների կենտրոնի աշխատակիցները իրենց խորհրդատվությամբ փորձել են օգտակար լինել: Ներկայումս կենտրոնը 78 շահառուներ ունի,որոնց հետ տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում:

Դեկտեմբեր ամսվանից սկսած մանկական կենտրոնը նոր "Դեպի իրավական հասարակություն" ծրագիրն է իրականացնում,որը հովանավորում է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժինը: Կապանի համար վեց և յոթ հիմնական, համար երկու ավագ և Քաջարանի թիվ մեկ միջնակարգ դպրոցներ են ընգրկված այս ծրագրում: Երեխաների իրավական գիտելիքները հարստացնելու նպատակով կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կվարեն կենտրոնի մասնագետները, կհրավիրվեն փորձագետներ: Ծնողները նույնպես կըդգրկվեն:

Կապանում օրինակ անչափահասների կողմից իրականացված իրավախախտումների շարքը գլխավորում են մարմնական վնասվածքների դեպքերը ծեծկռտուքները, մանր գողությունները: Տնօրեն Մայա Միրզոյանի խոսքով իրենց գլխավոր ձեռքբերումն այն է, որ նույն երեխան երկրորդ անգամ կենտրոն չի ուղղորդվում :
Անչափահաս իրավախախտները հիմնականում տասներեքից տասնհինգ տարեկաներ են: Օրինապահ քաղաքացի դաստիրակելը կենտրոնի հիմնական խնդիրն է ու բոլոր ծրագրերը միտված են դրան:



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!