Դասը ընդհատեց օդային տագնապը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դասը ընդհատեց օդային տագնապը


Դասը ընդհատեց օդային տագնապը

 

Հեղինակ.

 

Դասը  ընդհատեց օդային  տագնապը


Դպրոցականների ժպիտներից թերևս ենթադրեցիք , որ սա ընդամենը հերթական ուսումնավարժանք է: Դժվար թե աղետների կամ պատերազմի ժամանակ օդային տագնապ ազդանշանը լսելուց հետո աշակերտները շենքից ուրախ -զվարթ դուրս թռչեն: Եթե բոլորին հաջողվեց անվտանգ դուրս գալ մասնաշենքից ու դաշտ տեղափոխվել, ապա

11-րդցի Արեն Բաղդասարյանին և Սարգիս Մովսիսյանին վիճակված էր լինել տուժողի դերում:
Տղաները առաջնահերթ մտածել էին ընկերներին օգնելու մասին: Ու համոզված են, որ նույն կերպ կվարվեին իրական աղետների ժամանակ:
Քանի որ մարտի մեկը՝ քաղպաշտպանության միջազգային օրը , ոչ աշխատանքային էր հանրապետության մի շարք քաղաքաներում մասնագիտական տոնի առթիվ փրկարարները ուսումնավարժանքները անցակցրին 2 օր անց:

Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ դպրոցում կազմակերպվեց պատսպարում : Քանի որ կրթօջախի տարածքում հարմարեցված ապաստարան չկար, աշակերտներին տարհանեցին շենքի հետնամասում գտնվող դաշտը: Տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեց. Բացի այդ երեխաները ծանոթացան նաև 911 փրկարարական հատուկ մեքենայի պարունակությանը :

Այս օրերին մի շարք ուսումնական հաստատությունների աշակերտների հետ փրկարարները դասընթացներ են անցկացնում , նպատակն է ստեղծել պատանի հրշեջների 9-11 հոգանոց խմբեր , որոնք հետո կմասնակցեն 3 փուլից բաղկացած մրցույթին : Հաղթող թիմը կմեկնի Բելոռուս:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!