26 տարի առաջ ադրբեջանական խուժանը Սումգայիթում իրականացրեց հայերը ջարդը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 26 տարի առաջ ադրբեջանական խուժանը Սումգայիթում իրականացրեց հայերը ջարդը


26 տարի առաջ ադրբեջանական խուժանը Սումգայիթում իրականացրեց հայերը ջարդը

 

Հեղինակ.

 

26 տարի առաջ ադրբեջանական խուժանը Սումգայիթում իրականացրեց հայերը ջարդը


Պատմության դառը փորձը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ հայը իր վայրագ հարևանների կողմից ենթարկվել է խոշտանգումների ու ջարդերի: Եվ ցավալին այն է, որ այդ ամենը կրկնվեց անգամ այն դարաշրջանում, երբ թվում է թե մարդկությունը հասել է այնպիսի մակարդակի, որ գիտակցաբար դա չպետք է թույլ տար: Մինչդեռ 26 տարի առաջ փետրվարյան այս օրերին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան ջարդեր:

Դրան այնուհետև հաջորդեց ադրբեջանական քաղաքներից հայերի վտարումը: Ժամանակ է անցել, բայց մարդիկ դեռևս մրմուռով են հիշում իրենց գլխով անցած գնացածը: Թեև տիկին Ժաննան Բաքվից է փախել, բայց ասում է, որ սումգայիթյան դեպքերից հետո մինչ Հայաստան գալը, ամեն օրը սրտի թրթիռով էին ապրում:

Մենք գիտեինք, որ այդ ամենը ծրագրված էր, ասում է Բաքվի նախկին բնակիչը։ Տնային կառավարչություններից նախորոք վերցրել էին հայերի ցուցակները, որ գան ու վնաս տան։ Հիշում եմ, ասում է տիկին Ժաննան, 1989թ. հուլիսի 16 էր, Բաքու-Կապան վերջին գնացքն էր: Հարևաններին լացակումած հրաժեշտ տվինք ու երեխաներիս, ամուսնուս հետ ճանապարհ ընկանք:

Ինչպես կինն է պատմում, սա հասարակ մարդկանց կռիվը չէր: Այնտեղ ունեի տուն, տեղ, ստիպված այդ ամենը փոխանակեցինք այստեղի մի խոնավ, կիսախարխուլ ադրբեջանցու տան հետ: Լավ աշխատանք ունեի այնտեղ, այստեղ որ եկա երեխաներիս պահելու համար ես ստիպված բանվորություն էի անում, ամուսինս էլ բեռնատար էր վարում,- պատմում է տիկին Ժաննան: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, թե մեզ համար, թե երեխաներիս։

Անկախ ամեն ինչից պայքարեցինք ու ապրում ենք, նշում է տան տիկինը։ Մեզնից շատ շատերը ավելի վատ ճակատագրի արժանացան։ Պարզապես անգամ թշնամուս նման օրեր չեմ ցանկանում։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!