"89թ-ից առայսօր տաք անկողին մտած չկամ"
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "89թ-ից առայսօր տաք անկողին մտած չկամ"


"89թ-ից առայսօր տաք անկողին մտած չկամ"

 

Հեղինակ.

 

"89թ-ից    առայսօր տաք անկողին  մտած չկամ"
"89թ-ից    առայսօր տաք անկողին  մտած չկամ"

«Կապանի Լեն-հանքերի համար 7 շենքի մասին շատերն են մոռացել, նույնիսկ տեղը չգիտեն» ,- այսպես են նկարագրում իրենց նկատմամբ ցուցաբերած չակերտավոր հոգատարությունը երեքհարականի շենքում բնակվողները։ Անմիխիթար վիճակում գտնվող տանիքի հարցով մարդիկ 2004-ից դռներ են բախում։ Ու ամենազարմանալին այն էր,որ մեր նկարահանող խմբին տեսնելուն պես առաջինը մոտացավ առաջին հարկի բնակչուհի ծնունդով գյումրեցի Սաթենիկ Հակոբյանը։

Երեքհարկանի շենքի տանիքի ճաքերը այնքան են մեծացել, որ խոնավությունը ներծծվել է առաջին հարկը։ Տիկին Սաթենիկի ամուսինը խողովակներ է անցակցրել, որ գոնե այդ կերպ խոնավությունը դուրս հանի տնից։ «Մի օր շենքը նստելու է» ,-ասում է ։ Սենյակի փտած հատակի նորոգման հարցում քաղաքապետարանը աջակցել է

Տեղումների ժամանակ հատկապես վերջին հարկում բնակվողները անելանելի վիաճակում են հայտնվում։ Տարին կլոր ամաներն ու տարաները տանիքից չեն պակասում։ Միևնույն է , այլևս օգուտ չէ։ «Մեր նյարդերի հաշվին ապրում ենք» ,-ասում են բնակիչները ու այլևս չեն ցանակնում տեսախցիկի առջև դժգոհել, միևնույն է ոչինչ չի փոխվի։ Հերթական անգամ քաղաքապետարան էին դիմել այս տարվա առաջին ընդունելության օրը ու կրկին նույն պատասխանը։ « ձեր տանիքը նորոգելը 10մլն դրամ արժե, ֆինանս չկա, լինի կանենք» միշտ նույն պատասխանը,-ասում է տիկին Անահիտը։ Եթե ժամանակին նորոգեին ծախսերը այսքան չէին մեծանա,-ասում է։ Ու տանիքը միակ խնդիրը չէ, որ բնակիչները իրենց անտեսված ու մոռացված են համարում։ Գազատար խողովակը շենքի հանդիապակաց ճանապարհով է անցկացված, բայց իրնեց հասանելի չէ։
Նույն վիճակում են հայտնվել նաև Հունան Ավետիսյան համար 1 շենքի բնակիչները։ շենքի բոլոր մուտքերում տանիքը կաթում է։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!