Մարտի 3-ից Հայ Առաքելական եկեղեցին մտնում է Մեծ Պահքի շրջան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարտի 3-ից Հայ Առաքելական եկեղեցին մտնում է Մեծ Պահքի շրջան


Մարտի 3-ից Հայ Առաքելական եկեղեցին մտնում է Մեծ Պահքի շրջան

 

Հեղինակ.

 

Մարտի 3-ից Հայ Առաքելական եկեղեցին մտնում է Մեծ Պահքի շրջան


Մարտի 3-ից Հայ Առաքելական եկեղեցին և նրա հետևորդները մտնում են Մեծ պահքի շրջան։ 7 շաբաթվա մեջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ոչ միայն համեղ ուտելիքներից, այլև հոգևոր խեղումներից ու մեղքերից։ «Քառասնօրյա պահքը մեր հոգևոր տասանորդն է, որ տալիս ենք Աստծուն»,- սուրբ Գրիգոր Տաթևացու խոսքերը մեջբերեց Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը։

« Հետաքրքիր մի երևույթ, օրհնած ջուրը դարերով կմնա, իսկ երբ մարդ ջրի մոտ կհայհոյի, այն արագ կնեխի։ Մենք յուրաքանչյուրս ջրից ենք բաղկացած, ինքնամաքրման, ինքնազտման և օրհնության պետք ունենք, որի հնարավորությունը եկեղեցին մեզ ընձեռում է»։

Այն օրն է ապրված,երբ մենք բարիք գործեցինք, ասում է քահանան։ Մեծ Պահքի շրջանում հատկապես պետք է հետևենք մեր արարքներին, հոգու մաքրությանն ու խոսքերին։ Բազմաթիվ մեղքեր մարդն իր ուսերին է առնում հենց չարախոսությամբ և իր պահած պահքն էլ ոչ մի արժեք չունի, եթե հոգում չկա հավատ ու մաքրություն, այն պարզապես կնմանվի սովորական մի դիետայի։

« Շատ հաճախ ենք ասում ենք դե լավ,ոչինչ, պահք է, որ էս մի կտորն ուտեմ բան չի լինի, որ էս անեմ բան չի լինի։ Այսինքն մենք մեզ ենք փորձում, Տիրոջն ենք փորձում ու ասում ենք Աստված ողորմած է։ Մինչդեռ սուրբ հայրերն ասել են, Աստծո ողորմությունը շատերին է կործանել»։
Մարտի 2-ին Մեծ պահքից առաջ Բուն Բարիկենդանի տոնն է։ Բարի կենդանություն, բարի կյանք խորհրդանշող այս տոնը նախկինում նվիրված է եղել բնության կենարար ուժերին։ Այն իրարից չնեղանալու, խորհուրդների տոն է։

«Նախկինում Հայ եկեղեցում հետաքրքիր տոնակատարություն էր կատարվում։ Մարդիկ ճոխ սեղաններ էին պատրաստում, միմյանց տրամադրելով Մեծ պահքին։ Կարծես այդ օրը Ադամը Դրախտում լինի, այս է խորհուրդը։ Եվ հաջորդ օրվանից արդեն Մեծ Պաս , արտաքսման կիրակին, բայց երրորդ կիրակին անառակի կիրակին և կարծես Աստված աչքը հառած սպասում է երբ մենք պետք է վերադառնանք իր գիրկը»։

Դրան անմիջապես հաջորդող Մեծ պահքը կավարտվի ապրիլի 20-ին։ Իսկ պահքի ընթացքում եկեղեցիներում կփակվեն վարագույրները՝ ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից և նրա առջև փակվեցին դռները ։


Մարգարիտա Մանուկյան
նկարը՝ http://lenahovsepyan.com/?p=8086-ից
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!