Մարտի 10-ից Կապանի տեղական գանձապետարանը այլևս չի գործի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարտի 10-ից Կապանի տեղական գանձապետարանը այլևս չի գործի


Մարտի 10-ից Կապանի տեղական գանձապետարանը այլևս չի գործի

 

Հեղինակ.

 

Մարտի 10-ից Կապանի տեղական  գանձապետարանը այլևս չի գործի



Այսօր մարզկենտրոնում ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվել էր սեմինար, որին մասնակցում էին Կապանի համայնքային ծառայողները: Նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նոր համակարգին, քանի որ մարտի տասից համայնքների գանձապետական հաշիվները այլևս չեն սպասարկվի Կապանի տեղական գանձապետական հաշվի կողմից: Կփոխվի նաև փաստաթղթերի ներկայացման կարգը: Նախկին թղթային տարբերակից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակին:

Համակարգը գործում է 2011 թվականից: Անցած տարի հանրապետությունում 7, իսկ այս փետրվարին՝ 10 տեղական գանձապետարան է լուծարվել: Մայիսից նոր համակարգին կանցնեն բոլորը: Սյունիքում առաջինը անցում կկատարեն Սիսիանի և Կապանի տեղական գանձապետարանների հաճախորդները: Կազմակերպիչների խոսքով փորձը ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ ու մատչելի է: Համակարգի կողմից հսկվում են հնարավոր բոլոր սխալները: Այս կերպ այն էլեկտրոնային փաստաթուղթը, որը սխալ է լրացված, համակարգի կողմից չի հաստատվի:

Թեև կազմակերպիչները նշեցին համակարգի դրական կողմերը, սակայն մասնակիցներից ոմանք խուսափելով տեսախցիկի առջև խոսելուց, հայտնեցին իրենց դժգոհությունը. դժվար է հատկապես հասուն տարիքում համակարգչային գիտելիքներ ձեռք բերել:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!