Հարավային սահմանի համայնքների խնդիրները մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հարավային սահմանի համայնքների խնդիրները մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են


Հարավային սահմանի համայնքների խնդիրները մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են

 

Հեղինակ.

 

Հարավային սահմանի համայնքների խնդիրները մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են
Լեհվազցի Ներսես Աղաբեկյանին համայնքների խոշորացման հարցն է անհանգստացնում: Ինչ է դա իրենց ներկայացնում, ստույգ տեղեկատվություն ով կարող է տալ, եթե ոչ մարզի ղեկավարը: Ներսես պապը հենց մարզպետից է հետաքրքրվում:" Ինչպես պետք է լինի, կամ արդյոք հասարակ գյուղացին կտուժի մի քանի համայնքների միավորումից",- անմիջական խոսակցության բռնվելով Վահե Հակոբյանի հետ `Ներսես Աղաբեկյանը իրեն մտահոգող բոլոր հարցերի պատասխաններն է փորձում ստանալ:
Վահե Հակոբյանը նշում է. "ժամանակ է հարկավոր այդ ծրագրի արդյունքները քաղելու համար": Ներսես պապի այն մտահոգությունը, որ բնակավայրերը խոշորացման արդյունքում կվերանան:Մարզպետը շտապում է փարատել."Բնակավայրեըը կպահպանվեն՝,ավելին` ամեն ինչ միտված է վերջիններիս զարգացմանը:
Հարավային սահմանի համայնքների խնդիրները մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում են

Փետրվարի 26-ին մարզի ղեկավարի աշխատանքային այցը հարավային սահման սկսվեց Լեհվազից: Մեղրու տարածաշրջանի ամենամեծ գյուղը 185 ծուխ և յոթ հարյուրից ավելի բնակիչ ունի: Միակ համայնքն է, որտեղ տարեցտարի բնակիչների թիվն ավելանում է, արտագաղթ էլ չի կատարվում: Մարզպետին ներկայացնելով գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները` Սասուն Զաքարյանը թվարկում է ` մանկապարտեզի տանիքը նորոգման կարիք ունի, նոր խաղահրապարակ պետք է կառուցել, հանդիսությունների տանն էլ գույքի`սեղան- աթոռի պակաս կա: Խիստ վթարային վիճակում է նաև Մեղրու թիվ մեկ միջնակարգ դպրոցի տանիքը: Մարզպետը շրջելով դասասենյակներում, ծանոթանալով ստեղված իրավիճակին` հանձնարարեց ուսումնասիրել և նախագծեր կազմել :
Անձրևաջրերը այնքան են թափանցել շենքի պատերից ներս, որ երրորդ հարկի գրեթե բոլոր սենյակների առաստաղները թվում է, թե ուր որ է կընկնեն գլխիդ: Ապահովության համար շենքի մի հատված, որտեղ առավել անմխիթար պայմաններ են, տնօրինությունը փակել է: Կրթօջախը կառուցման օրվանից չի նորոգվել, 340-ից ավելի աշակերտներ են սովորում:
Մեղրու մյուս ուսումնական հաստատության շենքային պայմանները բարվոք են: Այստեղ մարզադահլիճը նորոգման կարիք ունի: Հատկապես ձմռանը ֆիզկուլտուրայի պարպմունքները դժվարանում են անցկացնել:
"Դժվար է, երկար դպրոցի ճամփան" այս բանաստեղծության տողերը վերաբերում են Ալվանք գյուղի կրթօջախին: Բնության գողտրիկ անկյունում գտնվող դպրոցը ընդամենը 26 աշակերտ ունի, մինչդեռ ժամանակին այս հսկա շենքում եռուզեռ էր: Մարզպետի այցը զուգադիպեց դպրոցում անցկացվող ընթերցանության մրցույթին և մրցանակային ֆոնդը հարստացավ: Նախորդ այցերի ժամանակ բարձրացված խնդիրներից մի մասը լուծվել է: Դպրոցի շրջակայքը տեսքի է բերվել, գյուղամիջյան ճանապարհներ բարեկարգվել են ,սակայն չլուծված խնդիրներ կան: Կրթօջախի տնօրենը օրինակ նոր մարզագույք և փայտե վառարաններ խնդրեց:Հները արդեն իրենց դարն ապրել են:
Լեհվազից ու Ալվանքից հետո մեր տեսախցիկը բոլորովին այլ պատկեր արձանագրեց Կարճևանում. բարեկարգ ներհամայնքային ճանապարներ, նորոգված գյուղապետարանի շենք ,մանկապարտեզ ու դպրոց, այս ամենը հոգևոր կենտրոնի հսկողությամբ: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր կարևոր օջախները կենտրոնացվել են մեկ վայրում: Արագավազ սպիտակ նժույգն էլ գյուղի մաքրությունն է հոգում. Կարճևանի կոմունալ ծառայությունն է:
Վահե Հակոբյանի աշխատանքային այցը եզրափակվեց Մեղրի-Նռնաձոր-Ագարակ ճանապարհի խաչմերուկում կառուցվելիք նոր բժշկական կենտրոնի տարածքի այցելությամբ: Մարզպետը հետաքրքրվեց աշխատանքների ընթացքով :Առողջապահական կենտրոնի հիմքերը արդեն երևում են: Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!