Ախ այս վերելակը....
Subscribe by RSS or Email


Ախ այս վերելակը....

 

Հեղինակ.

 

Ախ  այս  վերելակը....


Ինչպես Կապանի մի շարք թաղամասերի , այնպես էլ Հունան Ավետիսյան թիվ 1 բարձրահարկ շենքի բնակիչների հավերժական խնդիրը մնում է ընդհատումներով գործող վերելակը։ Մեկ ամիս աշխատում է , երեքը՝ կանգ առնում ու այդպես շարունակ մինչև գտնվի մեկը, ում հովանավորությամբ կնորոգվի ։ Քաղաքապետարանի , համատիրության ու «Վերելակ» արտադրական կազմակերպության միջև կնքված եռակողմ պայմանագրից հետո, թվում էր ՝ կարելի էր գոնե մի քանի ամիս շունչ քաշել ։ Որ վերելակի հոգսերով ու ծախսերով կզբաղվեն պատասխանատուները։



Սպասարկման համար 10 000 դրամ էր հավաքվում։ Նախկին 500-ի փոխարեն բնակիչը 1000 է վճարում , սակայն կրկին ստիպված է շնչակտուր 9 հարկ բարձրանալ։ Պարզվում է վերելակի շարժիչի նորոգումը պայմանագրի կետերի մեջ չի մտնում։ Ինչը ամենածախստարաներից է ։ Ինչևէ այս անգամ էլ առանց ԶՊՄԿ ՓԲԸ-ն միջամտության գործը գլուխ չեկավ։ Թվով 5 վերելակների շարժիչները և կարապիկները , քաղաքապետի անմիջական նախաձեռնությամբ, ԶՊՄԿի- հովանավորությամբ նորոգվել են ու տեղադրվում են ։ Այդ թվում Հ. Ավետիսյան 1 շենքինը ։

Մասնագետների հավաստմամբ այսօրվանից այն կգործի։
Հունան Ավետիսյան թիվ 1 շենքի առաջինից չորրորդ հարկի բնակինչներն անգամ հրաժարվել են վերելակից օգտվելուց վարձավճարը չտալու համար։ Իսկ վերևի հարկերում 8 ընտանիք հազիվ է ապրում։

Եվ ամենացավալին այն է, որ բարձր հարկերում հիմնականում ապրում են ծերերն ու հաշմանդամները։ Ովքեր վերելակի չաշխատելու պատճառով ամիսներոքվ տնից դուրս չեն գալիս ու պարանին ամրացված տոպրակը պատուհանից իջեցնում են ցած , մեկնումեկին խնդրում անհրաժեշտ սնունդը տեղավորել տոպրակում ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!