19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը


19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը

 

Հեղինակ.

 

19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը


Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում Հայաստանը առաջին հաղթանակը գրանցեց։ Այդ նվաճումը կապանցի Լևոն Աղասյանինն է։ Աթլետիկայի 15 առաջատար երկրների մեջ լինել առաջինը Լևոնը դեռ նախորդ տարվանից էր որոշել, երբ նույն առաջնությունում վնասվածքի պատճառով 4րդ տեղն էր զբաղեցրել։ Հենց այդ նպատակասլացությունն է տղային այդչափ հաղթանակների մղում, 19 տարեկանում արդեն 19 մեդալ ունի, որոնցից 13-ը ոսկի են։ Սա նպաստում է հերթական մրցաշարերին ավելի ամուր քայլերով մոտենալու։

«Ամեն անգամ մրցանակային տեղ կամ առաջին տեղ գրավելիս, քո մեջ և քո մարզչի նկատմամբ վստահությունը բնականաբար ավելանում է հետագա մրցումներին մասնակցելու համար»։

Լևոնը վստահ է, որ մարզիչ Արսեն Պետրոսյանի և իր համակարգված աշխատանքները դեպի հաղթանակ տանող ամենուղիղ ճանապարհն են բացում, ու կապ էլ չունի, թե որքան դժվար են իրենց մարզասրահի պայմանները ։ Ճիշտ է, մրցաշարերից հետո դժվարությամբ է հարմարվում չոր տախտակներին ցատկելու վարժանքներին, այնուամենայնիվ երիտասարդ աթլետն այս առթիվ իր դիրքորոշումն ունի։ 19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը

«Մի քիչ դժվար է այստեղից միանգամից գնալ այնտեղ և մասնակցել, ճիշտ է այնտեղ պայմանները շատ լավ են, բայց օրգանիզմդ չի կարողանում հարմարվել դրան։ Ես սենց եմ մտածում․ իմաստ չունի հիմա բողոքել, ասել սա շատ վատ տեղ է, չեմ կարող այստեղ իմ նպատակներին հասնել, քանի որ իմ նպատակներն ավելի ուժեղ են քան հանգամանքները, ուստի մենք հարմարվում ենք»։ 19 տարեկանում 19 մեդալ ունենալը իմ ու մարզչիս աշխատանքների արդյունքն է․Լևոն Աղասյանը

Մարզիչ Արսեն Պետրոսյանի խոսքով այս տարին բավականին ծանրաբեռնված է լինելու, ծրագրերն ու անելիքները շատ են։ Բայց իրենց հիմնական նպատակն է լավ պատրաստվել աթլետիկայի Աշխարհի առաջնությանը։

«Այս տարի ունեմ իմ ապագայի, Հայաստանի ու Կապանի համար շատ կարևոր միջազգային մրցաշարեր։ Դրանցից առանձնացնեմ ամենակարևորը՝ Աշխարհի պատանիների առաջնությունը, պատանիների,այսինքն մինչև 20 տարեկան երիտասարդների։ Պետք է մասնակցեմ նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությանը,որ շատ դժվար է ինձ համար, մանավանդ այս տարիքում , որովհետև բարձր արդյունքներ ցույց տալու համար շատ տարիների աշխատանք է պետք։ Եվ Եվրոպայի թիմային առաջնությունը,որ կկայանա Թիֆլիսում ։ Անցյալ տարի այդ նույն առաջնությունը կայացել էր Սլովակիայում գրավել էի երկրորդ տեղը, այս անգամ կփորձենք բարելավվել արդյունքները»։

Մինչ Միացյալ Նախանգներում կայանալիք աթլետիկայի Աշխարհի առաջնությանը մասնակցելը, Լևոն Աղասյանը մայիսից հանրապետական առաջնություններով կզբաղվի։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!