Օլիմպիական գնահատականը ոչինչ չի տալիս
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Օլիմպիական գնահատականը ոչինչ չի տալիս


Օլիմպիական գնահատականը ոչինչ չի տալիս

 

Հեղինակ.

 

Օլիմպիական գնահատականը  ոչինչ  չի  տալիս

Առարկայական օլիմպիադայի մարզային փուլին պատմությունից մարզի կրթօջախներից մասնակցում էին 45 աշակերտ՝ 11-ը Գորիսից, 12-ը Սիսիանից, 18-ը Կապանից, 4 Մեղրուց: Թեստային առաջադրանքների մի մասը հայոց պատմությունից էր , մյուսը՝ համաշխարահային: Եվ միայն վերջին երկուսն էին տրամաբանական: Սա ուսուցիչներից ոմանց արդեն չի զարմացնում: Թեստերը ոչ թե մտածել են սովորեցնում , այլ վարժեցնում են :
Մարզային փուլի մասնակիցների մեջ կային գերազանաց սովորողներ, «Հայ ասպետ» հեռուստախաղի մասնակիցներ , նաև այնպիսի երեխաներ, ովքեր առաջին անգամ էին գիտելիքները ստուգում օլիմպիադայում: Սառնակունքից ժամանած տասներորդցի Նարինե Հովհաննիսյանը օրեր առաջ հայոց լեզվից 3-րդ տեղն էր զբաղեցրել , իսկ պատմության 20 հարցերից մեծ մասին կարողացել էր պատասխանել :
«Երեխաների շրջանում օլիմպիական գնահատականին արժանանալու նախկին շահագրգռվածությունը այլևս չկա», - ափսոսանքով նշում են մանկավարժները: Տարեցտարի մասնակցել ցանկացողները պակասում են: Ավելի շատ կենտրոնացել են բուհական քննությունների վրա: Այնուամենայնիվ , մարզային փուլի մասնակիցների մեջ գտնվեցին մի քանիսը, ումից լսեցի «մասնակցում եմ կոնկրետ նպատակի համար» արտահայտությունը: Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Լիլի Կարապետյանը նրանցից մեկն էր:
Օլիմպիական երեխան մտածող է ու բազմակողմանի զարգացած: Այդպիսինները կան, մանկավարժները չեն ժխտում, բայց քիչ են:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!