Վիկտորինա Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վիկտորինա Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ում


Վիկտորինա Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ում

 

Հեղինակ.

 

Վիկտորինա Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ում



Այսօր Կապանի թիվ 13 նախակրթական ուսումնական հաստատության պատերից ներս ուրախ տրամադրություն էր տիրում: Ավագ և միջին խմբերի միջև կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ՝ Վիկտորինա: «Թիթեռներ» և «Զանգակներ» թիմերը ծնողների օգնությամբ պետք է հաղթահարեին մի քանի փուլ:

Առաջադրանքները բազմաբնույթ էին՝ պատկերի վերականգնում, գուշակիր կենդանու ձայնը, ինչպես նաև խաղ մայրիկների հետ: Ծնողները հնչեցնում էին բառը, իսկ բալիկները նշում հականիշը: Խաղին մասնակից էր նաև հանդիսատեսը, ով ստվերի օգնությամբ պետք է ճանաչեր վարագույրի հետևում պահվածին: Երբ ժյուրին ամփոփեց արդյունքները պարզվեց, որ երկու թիմերն էլ հավաքել են հավասար միավորներ:

Հաստատության տնօրենը կարևորեց նաև մանկապարտեզ-ծնող կապը: Այն հնարավոր է լինում ամրապնդել նաև նման միջոցառումների օգնությամբ: Ծնողները նույնպես կարծում են, որ այդ ամենը անհրաժեշտ է երեխաների դաստիարակության համար:

Նախակրթարանին աջակցում է նաև Վորլդ Վինժն Կապանի տարածքային զարգացման ծրագիրը:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!