Մաթեմատիկայի ուսուցիչներ մտածեք
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մաթեմատիկայի ուսուցիչներ մտածեք


Մաթեմատիկայի ուսուցիչներ մտածեք

 

Հեղինակ.

 

Մաթեմատիկայի ուսուցիչներ մտածեք
Այս տարի մաթեմատիկա առարկայից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները մասնագետներին իսկապես մտորելու տեղիք են տալիս: Աննախադեպ ցածր միավորները այս առարկայից կարելի է ասել փաստում են, որ մաթեմատիկայի ու նաև մյուս ճշգրիտ առարկաների իմացության առումով աշակերտների մակարդակը մարզում անհամեմատ իջել է։
Որն՞ է պատճառը, միմյանց հարցնում են մասնագետներն ու փորձում եզրակացություններ անել: Հետադարձ հայացք գցելով կարծում են, որ ամեն ինչ սկսվեց բարեփոխումներից ավելի կոնկրետ թեստերից, երբ առանց վարժությունը կամ խնդիրը լուծելու ինչպես ասում են պտիչկա դնելով երեխաները մաթեմատիկա սկսեցին սովորել: Էդուարդ Բեգլարյանը մարզային փուլի հանձնաժողովի նախագահն էր ու նրա դիտարկմամբ երեխաները խուսափել են մտածելուց: Աշխատանքները ստուգելով տեսան, որ թեկուզ սխալ, երեխաները չէին փորձել լուծել առաջադրանքները:
Եվ այսպես, օնլայն տարբերակով անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին մարզի դպրոցականները, ով ցանկացել էր ստուգել իր գիտելիքները մասնակցել էր և 20 հարցից բաղկացած հարցաշարը շատերը լրացրել են գիր խուշի սկզբունքով ու միավորների բավարար լինելու դեպքում անցել մարզային: 8-րդ և 9-րդ դասարաների համար անցողիկ շեմը 12 էր համարվում ,իսկ 10-11-րդցիների համար 12-ից բարձր միավորները:
Օլիմպիադային մասնակից երեխաները ևս խոստովանում են ,որ շատ հարցեր պատահականության սկզբունքով են գրել:
"Օլիմպիադան օժտված աշակերտներին հայտնաբերելու, նրանց գիտելիքները հարստացնելու և ընդհանրապես մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար է",- ասում է Էդուրադ Բեգլարյանը ու համամիտ չէ հնչող այն կարծիքների հետ, թե իբր առաջադրանքները դժվար էին:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!