Փետրվարի 25-ը Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փետրվարի 25-ը Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է


Փետրվարի 25-ը Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է

 

Հեղինակ.

 

Փետրվարի 25-ը Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է



Դեկտեմբերի 25-ը հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է. Ինչպես նշում է պատմության ուսուցչուհի Լիլիթ Առաքելյանը Շապին Գարահիսարում ծնված հայորդին մեր հայ քաղաքական մտքի, ազատագրական պայքարի պայծառ դեմքերից է, ով կարողացավ բարձր պահել հայի պատիվը, ինքնագիտակցությունը, ազգային ոգին։ Հայդուկապետերից Անդրանիկը տարբերվում էր մարտական տաղանդով։ Իր սխրանքներով ու անձնական օրինակով կարողանում էր զինվորների մեջ հավատ ներշնչել սեփական ուժեր նկատմամբ և հենց դրանով են պայմանավորում մարտի դաշտում նրա ունեցած հաջողությունները։

Անդրանիկի հետ կապված կան նաև տարաձայնություններ, պատմում է ուսուցչուհին, երբ նա վիրավորված Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունից, կաթողիկոսի միջնորդությամբ հանձնում է զենքերը և հեռանում Հայաստանից, սակայն տարագրության մեջ էլ շարունակում է մտահոգվել իր հայրենիքի ճակատագրով։ Զորավարի հետ կապված կա նաև մի հետաքրքիր փաստ։ Հայրենիքից հեռանալիս նա իր հետ տանում է նաև հավատարիմ ձիուն՝ Ասլանին։

Ինչպես ներկայացրեց պատմության ուսուցչուհին Անդրանիկը իր զինակիցների համար և՛ լավ զորավար էր, և՛ լավ ընկեր։ Իսկ մեծն Հովհ. Թումանյանի հետ նրա կապը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ հայրենիքի հոգսը միավորել էր այս երկու ազգասերներին։ Ցավոք խորհրդային կառավարությունը ևս չգնահատեց Անդրանիկին և երբ նա մահացավ թույլ չտվեցին աճյունը տեղափոխել հայրենիք: Դա հաջողվեց միայն 2000թ ու հայդուկապետը վերջապես իր հանգիստը գտավ Եռաբլուրում՝ քաջ հերոսների կողքին։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!