Լրագրողական աշխարհը՝ կադրից դուրս
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Լրագրողական աշխարհը՝ կադրից դուրս


Լրագրողական աշխարհը՝ կադրից դուրս

 

Հեղինակ.

 

Լրագրողական աշխարհը՝ կադրից դուրս


Լրագրողական աշխարհը կադրից դուրս առավել հետաքրքիր է, մասնավորապես շատ դպրոցականների համար։ Հասարակագիտություն առարկայի շրջանակներում զանգվածային լրատվամիջոցներն ուսումնասիրելիս թիվ 10 միջնակարգ դպրոցի սաները ցանկություն են ունեցել լրագրողների հետ շփվելու, ուսուցչուհին էլ ընդառաջել և հանդիպում է կազմակերպել Սոսի հեռուստատեսությունում։ Մեր խմբագրակազմը ոչ միայն հյուրընկալել , այլև նրանց հնարավորություն է ընձեռել իրենց իսկ փորձով ծանոթանալու պատրաստի լուրին նախորդող աշխատանքներին:

Լրագրողի դերը ստանձնած Վարդուհի Մկրտչյանն ու Նոնա Սաֆարյանը հավանեցին հարցազրույցային փուլը, ասում են, ոլորտը շատ գրավիչ է, բայց իրենք ապագա մասնագիտացման հարցում այլ կողմնորոշում ունեն։ Այնուամենայնիվ մարզական մեկնաբան դառնալու ցանկությունը մի կողմ դրած՝ Վարդուհի Մկրտչյանը փորձեց իրեն լրատվական ծրագրի հաղորդավարի դերում։

Այս օրինակով Աշակերտներին պարզ դարձավ լրատվական թողարկումը պատրաստելու ընթացքը ․ ինչ կանոններ պետք է պահպանեն հաղորդավարները։ Խոսքը վերաբերում է ճիշտ արտասանությանը, դեմքի արտահայտությանը, հագուստին և անգամ սանրվածքին : Ճիշտ է այս ցանկը կարելի է շարունակել ․ ինչպես են լրագրողներն առհասարակ աշխատում նկարահանման վայրում, ինչպես են համագործակցում օպերատորի հետ և այլն. 9րդ դասարանցիներին հետաքրքրեց նաև, թե ինչու են զանգվածային լրատվամիջոցները 4րդ իշխանություն համարվում. պարզ ու անմիջական բացատրեց հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Արթուր Իսրայելյանը.
Մեր հյուրերը հեռացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստացած և տպավորված։Համենայն դեպս, այդպիսի խոստովանություն արեցին։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!