ջրմուղի հետքերով....
Subscribe by RSS or Email


ջրմուղի հետքերով....

 

Հեղինակ.

 


  ջրմուղի  հետքերով....

Հերթական հանելուկի պատասխանն էին փորձում գտնել այսօր Հայջրմուղկոյուղու աշխատակիցները։ Կապանի Գործարանային փողոցում երեկվանից վթարված ջրատար խողովակի միացման տեղը խումբը մեկ ժամից ավելի չէր կարողանում գտնել։ Այն բացահայտեու դեպքում ջրի կորուստները հնարավոր կլիներ վերացնել։ Աշխեղ Սլավիկ Արշակյանի խոսքով վթարված 125մմ-ոց խողովակը խորհրդային տարիներից է ծառայում։
Վթարի արդյունքում կարճ ժամանակով ջրազրկվել էին Գործարանային փողոցի ջրօգտագործողները և «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը։ « Աստիճանաբար տարբեր թաղամասերում ըստ առաջնահերթության հնամաշ խողովակների հարցը լուծվում է ,-ասում են ջրմուղագործները։ Այլապես ձմռան և գարնան ամիսներին գլուխ բարձրացնելու ժամանակ չի լինի"։
Գործարանային փողոցի ջրատար խողովակի վթարը երեկ միակը չէր։ Հունան Ավետիսյան թաղամասում ևս ջրմուղագործների խումբը աշխատել է ,որի արդյունքւոմ մի քնաի ժամով ջրամատակարարումը ընդհատվել էր։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!