Սյունեցի 12 պատանի շախմատիստներ պատրաստվում են Շախմատի առաջնության հանրապետական փուլին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունեցի 12 պատանի շախմատիստներ պատրաստվում են Շախմատի առաջնության հանրապետական փուլին


Սյունեցի 12 պատանի շախմատիստներ պատրաստվում են Շախմատի առաջնության հանրապետական փուլին

 

Հեղինակ.

 

Սյունեցի 12 պատանի շախմատիստներ պատրաստվում են Շախմատի առաջնության հանրապետական փուլին


Ամփոփվեց Շախմատի Սյունիքի պատանիների 8-րդ առաջնությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սա մայրաքաղաքում կայանալիք հանրապետական առաջնության նախընտրական փուլն էր։ Արդեն հայտնի են այն 12 լավագույն սյունեցի պատանիների անունները, ովքեր մարտի 16-ից 23-ը փորձառություն ձեռք կբերեն մայրաքաղաքում։ Շախմատի Սյունիքի ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մրցավար Սամվել Մարգարյանը նշում է, որ տաղանդավոր երեխաներ շատ կան, իսկ այսպիսի առաջնությունները վերջիններիս պարզապես անհրաժեշտ են։

«Առաջնությունն իր դրական կողմն ունի, երեխաները, ովքեր առաջին անգամ են խաղում այսպիսի բարձրակարգ մրցախաղում, բոլոր կանոնները պահպանվում են, և նման խաղապայմաններում երեխաները սովորում են ինչպես պետք է խաղատուրերում իրենց պահեն։ Առաջին երկրորդ փուլերում շատ արագ էին խաղում, վերջին տուրերում արդեն սովորել էին, հանգիստ մտածում և ավելի լավ արդյունքների էին հասնում»։

Մտքի խաղի թեժ պայքարում Գորիսից եկած Արթուր Պետրոսյանին հաջողվել է 3-րդ տեղը գրավել։ Մինչև 10 տարեկան 40 մասնակիցներից նա 7 խաղում 5 միավոր է հավաքել։ Նրա պես բոլոր մրցանակակիրներն էլ նպատակ ունեն Եվրոպայի չեմպիոն դառնալ։

Որպես մրցանակ լավագույն մասնակիցները Շախմատային գրականություն ստացան։ Մի քիչ հաստատակամություն ու եռանդ՝ և ամեն ինչի կհասնեք, իր շնորհավորանքը երեխաներին ուղղեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։

«Սյունեցիները առանձնանում են իրենց խելքով, հնարամտությամբ, շնորհքով, և կարծում եմ բոլորիդ մեջ այդ ամենը կա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, սա ձեր աշխատանքի արդյունքն է։ Շնորհակալություն հովանավոր ԶՊՄԿ ՓԲԸ-ի ողջ կոլեկտիվին, գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ֆեդերացիային և բոլոր մասնակիցներին»։

Մենք պարտավոր ենք բոլորիդ նկատմամբ ուշադիր լինել։ Կարևորը ոչ միայն ծառ տնկելն է, այլև խնամելը։ Քաջարանի քաղաքապետն այս համեմատությամբ խոստացավ հետևել պատանիների հետագա հաջողություններին։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!