Միայնակ,անժառանգ տարեցների բնակարանները ջերմությամբ են լցվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Միայնակ,անժառանգ տարեցների բնակարանները ջերմությամբ են լցվել


Միայնակ,անժառանգ տարեցների բնակարանները ջերմությամբ են լցվել

 

Հեղինակ.

 

Վեներա տատին այցելության գնալ ու հրաժարվել մեկ գավաթ սուրճ կամ թեյ խմել հնարավոր բան չէ: Նրան ճանաչողները լավ գիտեն այս մասին ու չեն փորձում առարկել:
Միայնակ,անժառանգ տարեցների բնակարանները ջերմությամբ են լցվել
Չնայած պատկառելի տարիքին տանտիրուհին հյուրասիրում է իր դուռը բացած յուրաքանչյուր մարդու:
Ճիշտ է փոքր ինչ դժվարությամբ է տեղաշարժվում, սակայն սիրում է անձամբ սպասքադրել սեղանն ու այցելուներին հրամցնել իր պատրաստած սուրճը: Կողմնակի օգնության ձեռք այս դեպքում չի հանդուրժում: "Տեսողությունս վատացել է, վերջին շրջանում էլ ռադիկուլիտ է սկսվել միայն գլուխս է աշխատում'',- կատակում է տարեց կինը: Միայնակ է ապրում նրա հիմնական այցելուները` «Առաքելություն Հայաստան բարեգործական կազմակերպության աշխատակիցներ են, ովքեր պարբերաբար գալիս են, խնամում նրան:
Վեներա տատը ժամանակին Բաքվից է ներգաղթել Կապան, այստեղ ամուսնացել ու մնացել է: 40 տարի մանկաբույժ է աշխատել:Հիմա ապրում է թոշակով: 2005 թվականից "Առաքելություն Հայաստան" կազմակերպության շահառուներից է: Մեկ սենյականոց բնակարանը երեկոյան ջեռուցում է էլեկտրաէներգիայով :Օրվա ցերեկային ժամերին էլ արևի ջերմությամբ է տաքանում: Վեներա տատը նույնպես «Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում կստանա ջեռուցման ծախսի գումարը:
Մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ "Լեռնահայաստան"բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրում "Առաքելություն Հայաստան''բարեգործական կազմակերպությունից 30 շահառուներ են ընդգրկված:Նրանցից 19 անժառանգ են, մյուսներն էլ սոցիալապես վատ պայմաններում են ապրում:Կազմակերպության սոցաշխատող Լյուդմիլա Պողոսյանի խոսքով վերագնհատելով շահառուների կարիքները պարզեցին, որ ձմռան այս օրերին սոցիալապես վատ պայմաններում ապրողների համար առաջնահերթ էդառնում ջեռուցման ծախսը:
Ջուլետա Բաբայանը վարձակալած մեկ սենյականոց բնակարանը կարի արտադրամասի է վերածել: Տնից հազվադեպ է դուրս գալիս ազդրային հոդերի կոտրվածքի պատճառով:Օրվա զբաղմունքը հեռուստացույց դիտելն ու կար անելն է:
Ջուլետան մասնագիտությամբ մանկավարժ է,կար ու ձևը սիրողական զբաղմունք է: Բայց տարիների ընթացքում այնքան է հմտացել ,որ առանց կարի ու իր հավատարիմ հաճախորդների դժվար թե պատկերացներ կյանքը:
Միայնակ կինը աշխատանքից չի խուսափում միայն թե ոտք ու ձեռքը տեղը լինեն: Իրեն լիարժեք մարդ կզգա, երբ առանց հենակների քայլի:Դրա համար վիրահատություն է պետք անել: Ինքը օրվա հացի փողը հազիվ է հայթայթում վիրահատության գումարի մասին էլ չի կարող մտածել:Միայն ուզում է հավատալ ,որ ինչպես մյուս բոլոր խնդիրները կամաց-կամաց լուծում են ստանում,վիրահատության հարցն էլ ուշադրությունից դուրս չի մնա և կգտնվեն մարդիկ ,ովքեր կօգնեն:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!