Մայրենի լեզուն գեղեցիկ է ոչ թե վերամբարձ ոճով, այլ պարզությամբ ու ճկունությամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մայրենի լեզուն գեղեցիկ է ոչ թե վերամբարձ ոճով, այլ պարզությամբ ու ճկունությամբ


Մայրենի լեզուն գեղեցիկ է ոչ թե վերամբարձ ոճով, այլ պարզությամբ ու ճկունությամբ

 

Հեղինակ.

 

Մայրենի լեզուն գեղեցիկ է ոչ թե վերամբարձ ոճով, այլ պարզությամբ ու ճկունությամբ



Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է անաղարտ պահել մայրենի լեզուն։ 21-րդ դարում, երբ գրեթե բոլորին հասանելի է համացանցը ու իրար են խառնվում ժարգոնային արտահայտություններն ու բարբառը, գրական հայերենը սկսում է ետ մնալ,- այսպես է կարծում Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի դասվարը։ Այդ է պատճառը, որ դպրոցի աշակերտները փետրվարի 21-ը, որը համարվում է մայրենի լեզվի միջազգային օր, համադրելով Հ. Թումանյանի ծննդյան 145 ամյակի հետ, իրենց կրտսեր ընկերների՝ թիվ 4 մանկապարտեզի սաների համար միջոցառում էին կազմակերպել։

Այստեղ Թումանյանի հեքիաթն իր պարզությամբ ցույց է տալիս, որ մայրենի լեզուն գեղեցիկ է ոչ թե վերամբարձ ոճով, այլ պարզությամբ ու ճկունությամբ։ Կազմակերպվող միջոցառումների ժամանակ կարևոր ուշադրություն է դարձվում լեզվի մաքրությանը,- նշում է Լիանա Գևորգյանը։

Երեխաների շրջանում հատկապես շեշտադրական սխալներ են նկատվում, ինչպես նաև ժարգոնային արտահայտություններն են օգտագործվում։ Հատկապես նկատելի է ցուցադրվող սերիալների ազդեցությունը,-կարծում է դասվարը։

Անկախ ամեն ինչից լեզվի պահպանման խնդրին պետք է ոչ թե ժամանակ առ ժամանակ անդրադառնալ, այլ ամեն օր,- նշում է ուսուցչուհին։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031