"Մեկ օր լավ զգալու համար հասնում եմ Կապանի բժշկական կենտրոն"
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » "Մեկ օր լավ զգալու համար հասնում եմ Կապանի բժշկական կենտրոն"


"Մեկ օր լավ զգալու համար հասնում եմ Կապանի բժշկական կենտրոն"

 

Հեղինակ.

 

"Մեկ  օր  լավ  զգալու  համար  հասնում  եմ Կապանի  բժշկական  կենտրոն"


Գոնե մեկ օր լավ զգալու ու կյանքը երկարացնելու համար Արմիդա Ղուկասյանը շաբաթական 3 անգամ Գորիսից հասնում է Կապանի ԲԿ։ Հեմոդիալիզի բաժանմունքում 4 ժամ շարունակ անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կրկին վերադառնում է տուն։ Ու այդպես 4 տարի շարունակ։

Երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներին հեմոդիալիզի օդ ու ջրի պես անհրաժեշտ է ։ « Եթե նախկինում մի կերպ միջոցներ էի հայթայթում , հասնում մայրաքաղաք , 2 ամիս շարունակ գիշերում հիվանդանոցում ու վերադառնում , ապա այսօր գալիս ու նույն օրը տուն եմ հասնում»,- ասում է Արմիդա Ղուկասյանը։
Իսկ Բաղաբերդ թաղամասի բնակիչ Սասուն Անտոնյանը հիվանդանոցից դուրս գալուց հետո լավ ինքնազգացողությունը ունենում է մինչև իրենց շենքի բակը։ չաշխատող վերելակը ժամեր շարունակ ստացած բուժումը նույն պահին ջուրն է գցում։ 8 հարկ ստիպված է լինում ոտքով բարձրանալ։
Բաժանմունքը Կապանի բժշկական կենտրոնում գործում է 2007 թ-ի նոյեմբերից։ Բժշկուհի Ռիտա Մկրտչյանը, համեմատելով տարեթվերը, նշում է. ոչ միայն հիվանդների թիվն է շատացել, այլև հիվանդությունն է երիտասարդացել։

Ի դեպ հիվանդները դիալիզը ստանում են պետպատվերի շրջանակներում՝ անվճար։ Իսկ առհասարակ 1 անգամվա գինը 18100դ. ։ Ամսվա ընթացքում հիվանդը այն ստանում է 13 անգամ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031