Քաջարանում մեկնարկեց Շախմատի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաջարանում մեկնարկեց Շախմատի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը


Քաջարանում մեկնարկեց Շախմատի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը

 

Հեղինակ.

 

Քաջարանում մեկնարկեց Շախմատի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը


Փետրվարի 20-ին Քաջարանում մեկնարկեց Շախմատի Սյունիքի մարզի պատանիների 8-րդ առաջնությունը։ Մարզի բոլոր քաղաքներից մասնակցելու են եկել 56 պատանիներ, ովքեր պայքարում են 3 տարիքային խմբերում։ Մինչև 10-ը տարեկան 40 շախմատիստներ շվեյցարական մրցակարգով են պայքարում, իսկ 12 և 14 տարեկանները՝ շրջանաձև մրցակարգով։

«Յուրաքանչյուր մասնակցի տրված է 90 րոպե + 30 վայրկյան սկսած առաջին քայլից։ Խաղում ենք Ֆիշերի ժամակարգով։ Մրցաշարն անցկացնելու ենք ըստ գրաֆիկի, ասյօր կայանալու է առաջին տուրը։ Ինչպես գիտեք մեր հիմնական հովոնավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ձեզ համար ապահովել է սնունդ, որ ընդմիջմանն ուտեք »,- կանոնակարգը ներկայացրեց առաջնության գլխավոր մրցավար Սամվել Մարգարյանը։

Ինտելեկտուալ մրցաձևի ներկայացուցիչներին ողջունեց Քաջարանի քաղաքապետն ու առաջնությանը բարի երթ մաղթեց։ Առաջարկեց հնարավորության սահմաններում շրջագայել քաղաքով և ճանաչել Քաջարանը։

«Կարծում եմ նաև շախմատից զատ առիթ կունենաք ծանոթանալու Քաջարանին։ Շատերդ գիտեք Քաջարանի դերն ու նշանակությունը մեր պետության, պետականության,մեր տնտեսության զարգացման ոլորտում։ Առիթներ կլինեն, ազատ ժամանակ կունենանք, կհաճախենք դպրոցներ, քաղաքի լավագույն վայրեր և նաև արտադրություն կայցելեք և կտեսնեք թե ինչ է իրենից ներկայացնում Քաջարանը»։

Սիսիանից Արմեն Մկրտումյանն իր առջև նպատակ է դրել, պետք է աշխարհի չեմպիոն Արոնյանին նմանվի։ Իր հասակակիցները ևս մարտականորեն են տրամադրված։ “Ես շատ կուզենայի նմանվել Լևոն Արոնյանին, քանի որ նա նշանավոր գրոսմայստեր է։ Պարապում եմ շախմատ, որ նրա նման հաջողություններ ունենամ, մինչև այսօր ունեցել եմ, պարապում եմ,որ էլ ավելիին հասնեմ»:
«Ես Երևանում մի անգամ մասնակցել և երկրորդ կարգ եմ ստացել, հիմա ձգտում եմ գնամ Երևան, որ հաղթեմ»,-ասաց առաջին փուլի հաղթող Ալեն Ղահրամանյանը։

Մարզային առաջնությունը հաղթահարած լավագույն մասնակիցները մարտի 16-ից 23-ը հնարավորություն կունենան չափելու ուժերն արդեն մայրաքաղաքում կայանալիք Շախմատի Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչում։ Մինչև 10 տարեկանների խմբում Սյունիքին մասնակցության 5 տեղ է հատկացվել , որոնց կմիանա նաև մարզի միակ պատանի շախմատիստը, ում ազգային վարկանիշը 2006 է ։ 12 և 14 տարեկանների խմբից մայրաքաղաք կմենկնեն 3-ական մասնակիցներ։ Իսկ մարզի առաջնությունը 7 խաղափուլով է անցկացվելու, մինչև փետրվարի 23-ը՝ օրական երկու փուլ։ 23-ին էլ կամփոփվեն արդյունքներն ու պարզ կդառնան այն պատանիների անունները, ովքեր պայքարը կշարունակեն մայրաքաղաքում
։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!