Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել են Կապանի ԲԿ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել են Կապանի ԲԿ


Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել են Կապանի ԲԿ

 

Հեղինակ.

 

Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել են Կապանի ԲԿ


Փետրվարի 20-ի գիշերը 1։30-ի սահմաններում Կապան-Սյունիք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ։ Տուժողներին և մոտ 15մ հարակից ձորը գլորված «Վոլցֆագեն գոլֆ» մակնիշի 41 ԱԱ 404 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ավտովթարից ստացած վնասվածքների հետևանքով շտապ օգնության մեքենայով Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 1979թ ծնված Ի.Մ.-ն և 1988թ ծնված Ա. Հ.-ն։

34 ամյա հիվանդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ 26 ամյա որիտասարդինը ծանր։ Վերջինիս մոտ առկա էր գանգուղեղային համակցված վնասվածքներ, սալջարդներ, քթային առատ արյունահոսություն,- նշում է Կապանի ԲԿ Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը։

Բժշկի խոսքով անգիտակից վիճակում բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի վիճակը ցուցաբերած օգնությունից ժամեր անց կայունացել է։ Այժմ 34 ամյա երիտասարդի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 26 ամյա վարորդինը՝ բավարարին մոտ։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031