Քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կկատարվեն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կկատարվեն


Քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կկատարվեն

 

Հեղինակ.

 


Քաղաքի գլխավոր  հատակագծում  փոփոխություններ կկատարվեն



Համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստի օրակարգի 12 հարցերին անդամները միաձայն կողմ քվեարկեցին: 2013-ի բյուջեն ու եկամուտները 97 տոկոսով կատարվել են : Տարեկան հաշվետվությունը հակիրճ ներկայացրեց ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադևոսյանը : Որից պարզ դարձավ 12թ-ի համեմատ ցուցանիշները բարձր են:

Ներկայացվեցին նաև համայնքի սեփականություն հանդիսացող գույքագրման արդյուքնները, նախորդ տարի դեկտեմբերին համայնքի ավագանու կայացրած 143-Ն և 135-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարվեցին: Դրանք վերաբերում էին տարեսկզբին բյուջեի մնացորդին և աթլետիկայի մարզադպրոցում նոր հաստքի՝ օժանդակ բանվորի ավելացմանը:
« Կապան» Բարեգործականա հիմնադրամի միջոցներով վերելակներ են նորոգվել և համար 6 նախակրթարանում նոր խմբասենյակ է բացվել: Առաջարկվում էր հիմնադրամին հատկացնել ավելի քան 14մլն դրամ պարտքը մարելու համար:Ավագանու անդամները կողմ քվեարկեցին նաև համար 4 և 11 ՆՈՒՀ-ին գումար հատկացնել սառնարաններ ձեռք բերելու համար:

Օրակարգում տեղ գտած կարևորագույն հարցերից էր Կապանի քաղաքային համայքնի հաստատված գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելը, որի համար նախնական 6մլն դրամ է ծախսվելու : « Հայ նախագիծ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն կա. Աշոտ Հայրապետյանի խոսքով քաղաքի ամենակարևոր փաստաթուղթն է սա:

Մոտ 9,5 հեկ հողատարածք կհատկացվի քաղաքային գերեզմանատուն կառուցելու համար: Կառավարության որոշմամբ գույքի կառավարման վարչությանը հատկացված թվով 26 գույք՝ գրադարան, ակումբներ և այլն կառավարության մեկ այլ որոշմամամբ վերադարձվել են համայնքին:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր համայնքի քաղաքշինության ոլորտում կատարված ստուգումներին. Քաղաքաշինության նախարարությունը հայտնաբերել է փոքրիկ թերություններ:
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!