«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հիմնադիրը կապանցի պատանիներին հրավիրում է ՏՏ ոլորտ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հիմնադիրը կապանցի պատանիներին հրավիրում է ՏՏ ոլորտ


«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հիմնադիրը կապանցի պատանիներին հրավիրում է ՏՏ ոլորտ

 

Հեղինակ.

 

«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հիմնադիրը կապանցի պատանիներին հրավիրում է ՏՏ ոլորտ


Այսօր ավագ դպրոցների շրջանավարտները մասնագիտացված կրթություն ցավոք չեն ստանում։ Այդ տարիքի աշակերտները հիմնականում կենտրոնացած են համալսարան ընդունվելու վրա։ Ընդունվելուց հետո 3-րդ, 4-րդ կուրսերում էլ սկսվում է աշխատելու գործընթացն ու այսպես ամեն ինչ իրար է խառնվում։ «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հիմնադիր և գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը կարծում է, որ շուտով գալու է այդ համակարգի փոփոխման ժամանակը, իսկ դրան նպաստելու ձևերից մեկն էլ հենց իրենց նախաձեռնած «Նաիրի» լաբորատորիա կոչվող ծրագիրն է։ Այդ դեպքում հնարավոր կլինի պատրաստել բարձրակարգ գիտաշխատողներ, ովքեր պատրաստ կլինեն և սովորել, և աշխատել պատանի հասակում։ Իրենց հետ կապանցի ուսանողների դատին ներկայացնելու էին բերել ավագ դպրոցների շրջանավարտների պատրաստած «մայրական» պլատաները։

«Մեծագույն խնդիրներից մեկը ուժեղ երեխներին այս մասնագիտություն բերելն է։ Ուժեղ երեխաներին պետք է ցույց տալ, որ նման կարիերա կա, որ Հայաստանում կարելի է նման սարքեր արտադրել գործարաններում կամ ընկերություններում»,-ասում է «Ինստիգեյթ»-ի հիմնադիրը։

Վերջերս հայտնի դարձած հայկական «Սերոբ» ռոբոտը նույնպես աշակերտների ձեռքի աշխատանք է։ Այս մասնագիտության համար բացարձակապես պարտադիր չէ բակալավրի կամ մագիստրոսի կրթություն ունենալ, այն աշակերտները, ովքեր հակում ունեն դեպի բարձր տեխնոլոգիաները, կարող են իրենց հետաքրքրությունները համադրել և կենտրոնում սովորելուց հետո աշխատել նույն տեղում։ Ըստ հիմնադիրների բոլոր պայմանները ստեղծել են՝ աշխատավարձն էլ բավականաչափ տարբերվում է մյուս մասնագիտությունների բերած եկամուտներից։ Խոսվեց նաև «Արմթաբ» հայկական պլանշետի մասին։ Այն հիմնականում կրթական ուղղվածություն ունի։ Մասնագետները պլանշետի համար հետաքրքիր ծրագրեր են մշակում՝ հայկական պարերի կաքավագրի, բարբառների և ազգապահպանման թեմաներով։

«Ինստիգեյթն այդ մոտեցումն արդեն մշակում է 2,5 տարի։ Ոստան է կոչվում, որը շատ հարմարեցված է էդ տիպի հաղորդակցության համար։ Եվ մենք առաջարկեցինք այդ տեխնոլոգիայի հիման վրա Արմթաբի համար ստեղծել աշխատանքային միջավայր, որ Անդրոիդի սովորական տարբերակից ուրիշ լինի»,-նշեց Վահագն Պողոսյանը։

«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հետ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը արդեն մի քանի ամիս է, ինչ համագործակցում է։ Այստեղ կենտրոնն դասընթաց է անցկացնում՝ ծրագրային ապահովման մշակմամբ՝ ինժեներական լուծումներով էլեկտրոնային սարքերի, վեբ համակարգերի նախագծման շուրջ։

Մարգարիտա Մանուկյան
Նկարը՝ randomstory.org
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!