Երեք ամիս մահացածի դին մնացել է հենց իրենց շենքի բակում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երեք ամիս մահացածի դին մնացել է հենց իրենց շենքի բակում


Երեք ամիս մահացածի դին մնացել է հենց իրենց շենքի բակում

 

Հեղինակ.

 

Երեք ամիս մահացածի դին մնացել է հենց իրենց շենքի բակում


Փետրվարի 19-ին Սյունիքի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վարպետը Կապանի Մինաս Պապյան փողոցում գտնվող ձորակն է մտել՝ գազատարի փականը ստուգելու և սարսափահար է եղել։ Վերջինիս աղմուկ-աղաղակից հավաքված բնակիչները ձորում հայտնաբերել են ամիսներ առաջ կորած Պավլուշա Սարգսյանի դին։ Տարեց մարդը հիշողության խնդիրներ ուներ ՝ դեկտեմբերի 6-ի կեսգիշերին տնից դուրս էր եկել և անհետացել։

«Որտեղ ասես, որ չփնտրեցին խեղճ մարդուն, թե հարազատները,թե փրկարարները, թե մենք բոլորս,ամբողջ քաղաքի տարածքը սանրեցինք, չկար, դու մի ասա հենց մեր բակում է եղել»,- ասաց հարևանուհիներից մեկը։

Բնակիչները զարմացած են, թե այդքան ժամանակ ինչպես չեն նկատել։ Ամեն օր անցուդարձ են անում կամրջով, որից էլ հավանաբար ձմեռային ցուրտ օրերին սայթաքել ու ձորն է ընկել 80-ամյա Պավլուշա Սարգսյանը։

«Ասում են, շատ խորը հատվածում է եղել։ Ախր մեր երեխաներն ամեն օր խաղում են այդ հատվածում, մանկապարտեզի պատշգամբն էլ հենց այդ ուղղությամբ է նայում, բայց փոքրիկները ոչինչ չեն նկատել»,-ասաց նույն շենքի բնակչուհի տիկին Նաիրան։

Պավլուշա Սարգսյանի հարազատները վերջին ժամանակներում դադարեցրել էին որոնումները, և գուցե իրենք էլ արդեն համոզված էին, որ վերջինս ողջ չէ։ Միևնույնն է, երեկվա դեպքը անակնկալի էր բերել ողջ թաղամասին։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!