Կապանում սկսվել է ջրատար խողովակաշարերի փոխարինման աշխատանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում սկսվել է ջրատար խողովակաշարերի փոխարինման աշխատանքները


Կապանում սկսվել է ջրատար խողովակաշարերի փոխարինման աշխատանքները

 

Հեղինակ.

 

Կապանում սկսվել է ջրատար խողովակաշարերի փոխարինման աշխատանքները



Արդեն 10 օր է ինչ Կապանի Բաղաբերդ թաղամասի երկայնքով ձգվող ճանապարահատվածը վերածվե է շինհրապարակի: Աշխատանքները կատարվում են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատվերով՝ Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է մոտ 22 կմ երկարությամբ ջրատար խողովակաշարը փոխարինել նորով: Տեղադրվում են մետաղական և պոլիէթիլենային խողովակներ: Աշխատանքներն իրականացնում է «Ֆորդ Դիրեկշն» ՍՊԸ-ն Աշոցք ՍՊԸ-ի հետ համատեղ: Նախատեսվում է աշխատանքները ավարտել 18 ամսում:

Շինարարության ղեկավարի խոսքով ընկերությունը ունի համապատասխան տեխնիկա, իսկ խողովակաշարերը և մնացած անհրաժեշտ նյութերը, որոնք օգտագործվում են շինհրապարակում ամբողջությմաբ համապատասխանում են հայաստանյան չափանիշներին: Նախկին մեկ ջրախողովակաշարի փոխարեն այժմ կանցկացվի երկուսը, որը առավել արդյունավետ է: Կփոխվեն ինչպես հիմնական, այնպես էլ բաշխիչ կայանների խողովակները:

Կատարվել են նաև Գեղի մաքրման կայանի վերակառուցման աշխատանքներ, տանիքի հիմնանորոգում, փականային հանգույցների փոխարինում: Նախատեսվել է իրականացնել նաև Բաղաբերդ 1,2, Շինարարների թաղամասերի ջրավազանների օրվա կարգավորման ջրամբարների հիմնովին նորոգում, հիմնական խողովակաշարի կառավարման հանգույցների և ջրամբարների վերակառուցում: Աշխատանքները կատարվում են համայնքի ղեկավարի, տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության հետ փոխհամաձայնեցված:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!