Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին


Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին

 

Հեղինակ.

 

Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին
"Երեկ մի հատ աստղ եմ ստացել",-ոգևորված ասում է 6-ամյա Սամվելը:Ուսուցչի նշանակած աստղը նրան ավելի է պարտավորեցրել և դպրոցից տուն է վերադարձել ու անմիջապես հաջորդ օրվա դասերն է սովորում: Այսօր իրեն հերթ չհասավ ,դասընկերներ առաջ անցան ու նրանք վաստակեցին աստղիկները,բայց չի սրտնեղում վաղը բոլորից լավ կպատասխանի ու կրկին աստղիկ կստանա: Սամվելը ամեն հարցում ձգտում է ետ չմնալ դասընկերներից:Ճիշտ է տեղաշարժելու խնդիրներ ունի երեխան, սակայն իր ուժեղ կամքի շնորհիվ ամեն ինչ հաղթահարում է:
Հասակակիցների շրջանում էլ աչքի է ընկնում ակտիվությամբ ու գրագետ խոսքով: Դպրոցում նրան բոլոր են ճանաչում: Ծնողները իրենց հերթին ամեն ինչ անում են, որ որդին առողջական խնդիրներից չկոտրվի ու մշտական ուշադրությամբ քաջելերում են: Մայր Աննան մեկ սենյականոց բնակարանում Սամվելի համար նվազագույն պայմանները ստեղծել ,որ նա իրեն լավ զգա:Ամենակարևորը ձմռան այս օրերին բնակարանի տաքությունը ապահովել է,որ երեխան չհիվանդադա:Այս հարցում խնայողություններ չեն արել առավել ևս երբ իմացել են ,որ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամը կհոգա այս ձմեռան ջեռուցման 3 ամսվա ծախսը և 30 հազար դրամով կհատկացնի:
Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին
Սենյակի ջերմաստիճանը 20-ից չի իջել ասում է տանտիրուհին ու հաշվարկում կոմունալ վարձավճարները:Առույծի բաժինը, իհարկե, գազի ծախին է ընկնում: Շատ ուրախ է, որ հենց նման օժանդակություն է ցուցաբերել հիմնադրամը: Ինչպես ասում են տեղին ու ժամանակին էր:
Մի քանի օրից Սամվելի ծննդյան օրն է,յոթ տարեկան կդռանա:Ծնողների երազանքն է,որ ինչպես որդին ազատ գրում, խոսում է՝ այնպես էլ կարողանա քայլել:Բուժումները կամաց-կամաց արդյունք են տալիս :"Լեռնահայաստան" հիմնադրամի իրականացրած «Տաք ձմեռ» ծրագրում Սամվելի ընտանիքից բացի ընգրկված են ևս 29 ընտանիքները, որոնք մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր երեխաներ ունեն: Բոլորն էլ «Հույսի և հավատի օջախ » բերագործական կազմակերպության շահառուներ են:
Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին
Ձմռան ամիսներին սոցիալապես անապահով պայամաններում ապրող ընտանքիների համար առաջնահերթ է դառնում ջեռուցման խնդիրը :Նպաստով, թոշակով, բնականաբար, հնարավոր չէ և ապրել և կոմունալ ծախսեր հոգալ: "Ամսական 10 հազար դրամը թեթևացնում է նրանց հոգսը",- ասում է կազմակերպության նախագահ Մերի Ստեփանյանը:
Արմեդա Վարդազարյանի խնամքի տակ են հիվանդ որդին ու թոռը: "3 ամսվա համար յուրաքանչյուրիս 30 հազար դրամ է տրվում,այդ գումարով կարող եմ ոչ թե 3 այլ 5-6 ամսվա էլեկտրաէներգիայի վարձավճարը մուծել",- ասում է նա :Սեփական տունը էլեկտրական սալօջախից բացի նաև փայտե վառարանով են ջեռուցում, այնպես որ խնայողություններ կանեն:
Երախտագիտության խոսքերն ուղղված են "Լեռնահայաստան"հիմնադրամին ու մարզպետ Վահե Հակոբյանին
“Տաք ձմեռ" ծրագրի շրջանակներում, հատուկ կարիքավոր երեխաների ընտանիքներից բացի ընգրկված են մարզի զոհված ազատամարտիկների միայնակ մնացած, սոցիալապես՝ առավել ծանր պայմաններում հայտնված ծնողների, վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների, անժառանգ միայնակների եւ այլ խմբերի ընտանիքներ: Առաջին փուլով 331 ընտանիք ստացել է իր հասանելիք ֆինանսական օգնություն: Այն շարունակական է լինելու:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!