Բնակարանիցս ազատվել եմ ուզում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բնակարանիցս ազատվել եմ ուզում


Բնակարանիցս ազատվել եմ ուզում

 

Հեղինակ.

 

Բնակարանիցս  ազատվել  եմ  ուզում

Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցի բնակչուհի Անահիտ Ղազարյանը սեփական բնակարանից շուտափույթ ազատվել է ուզում: Պատճառը նկուղային հարկում կուտակված կեղտաջրերն են, որոնց վրայով, ինչպես ինքն է ասում, նույնիսկ նավակով լողալ կարելի է: Կոյուղաջրերն ու գարշահոտույթյունը ներծծվել են մինչև խոհանոցի առաստաղը:

Անահիտ Ղազարյանը մեր նկարահանող խմբին միայն մեկ բան էր խնդրում . իր ուղեկցությամբ մտնել նկուղ ու տեսնել պատկերը: Քանի որ բառերով անհնար է նկարագրել: Չնայած նկուղային հարկի ցածր առաստաղներին մեզ մի կերպ հաջողվեց ներս թափանցել: Մութ էր, տեսախցիկը շատ բան չարձանագրեց. կեղտաջրերից գոյացած լճակ, մեջն էլ աղբով լիքը : Մի խոսքով բնակչուհու վիճակը հասկանալու համար բավական է 5 րոպե գտնվել նրա տանը: "Բնակիչներով դիմեցինք քաղաքապետարանին, եկան տեսան ու գնացին: Իսկ ջրմուղը ասաց մեր գործը չի",-ասում է Անահիտ Ղազարյանը:

Տիկին Անահիտը չի ցանկանում նորոգել ու թարմացնել սեփական անկյունը: Ասում է իզուր է: Անգամ սառնարանն է սկսել խոհանոցում նեխել, ինչ մնաց հատակի փայտը չփչանա. Նույն պատկերն է նաև դիմացի հարևանի բնակարանում: Այստեղ ևս նկուղով մեկ լցված կեղտաջրերը իրենց հետքն են թողել խոհանոցում, լոգարանում, ամենուր:

Բնակիչների խոսքով հնարավոր է կոյուղատար խողովակը վնասված կամ ջարդված լինի: Միակ հույսը այս պահին մարզպետարանն է, որտեղ օրեր առաջ գնացել ու պատմել էր իրողությունը տիկին Անահիտը: Բնակիչները հուսով են, որ տեսանյութը դիտելուց հետո համապատասխան կառույցները կարձագանքեն:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!