«Դիշովկա ենք դարձել․ուշքի եկեք ժողովուրդ»
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Դիշովկա ենք դարձել․ուշքի եկեք ժողովուրդ»


«Դիշովկա ենք դարձել․ուշքի եկեք ժողովուրդ»

 

Հեղինակ.

 

«Դիշովկա ենք դարձել․ուշքի եկեք ժողովուրդ»


Գարշահոտությունը գուցե շատերին դուրեկան է, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ մարդկանց, ովքեր իրենց իսկ տան առաջ աղբ են կուտակում։ Իսկապես անբացատրելի երևույթ է, ինչու են աղբարկղերը դատարկ, իսկ գետը լի կենցաղային, շինարարական անգամ տոնական աղբով։ Կապանյան այս իրողությունը աններելիներից է՝ ու՞մ բողոքենք ինքներս մեզնից ։ Մուշեղ Հարությունյան թաղամասի բնակիչներից մեկի վրդովմունքը հասկանալ կարելի է։

«Ամառը գա, տաքությունը տա, էս փտուկների հոտը, ճանճ-մժեղներն ո՞ւր են գնալու։ Մեր ժողովուրդն է չէ՞ շնչելու։ Թույլ չէ՞ պիտի տան, որ էստեղ լցնեն։ Խանութից բերում են, ամեն ինչը լցնեն ստեղ, սա մարդա շնչում, մենք բոլորս ենք շնչում։ Աշխարհում ամենաքաղաքավարի և խելացի ազգն էինք կոչվում, հիմա եկել ենք դիշովկա ենք դառել։ Բա սա դիշովկայություն չի՞, հասարակ բանա՝ տար աղբարկղը լցրու»,- իր համաքաղաքացիներին սաստում է Կիմ Սահակյանը։

Սա դեռ ամենը չէ , կուտակվածը նաև ծածկում է գազատար խողովակները և քայքայում դրանք։ Օրերս Սյունիքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները մեծ ջանքերի գնով են կարողացել նույն թաղամասում փորել ու ազատագրել գազատարը աղբե թմբից։

«Խստիվ արգելվում է աղբը լցնել գազատար ուղիների վրա, լցրեք աղբարկղերը , չի կարելի, դրանք քայքայում և կոռուզիա են առաջացնում։ Ուզում եմ նաև Կոմունալ ծառայության աշխատակիցներին դիմել,ովքեր ճանապարհային հատվածների ու մայթերի ավազն ու տերևները հավաքում ու լցնում են գազատարի վրա՝ առաջացնելով վտանգավոր իրավիճակ»,-ասում է Սյունիքի ԳԳՄ ՎՎԾ վարպետ Հրայր Սարգսյանը ։

Կոմունալ ծառայության աշխատակիցներից մեկն ինքը խոստովանեց, որ տարիքը չի ներում աղբարկղերին հասնել՝ հավաքած աղբը գետն է լցնում։ Իսկ օրերս մեր տեսախցիկը արձանագրել է , թե ինչպես են գետը լցված աղբն ու տերևակույտերը կրակի մատնված ծխահարում շրջակայնքն ու վնասում գազատարներին։

«Անթույլատրելի է, գազատարի մոտակայքում չի կարելի, բացառվում է չոր տերևներ վառել, գազատարի հատվածները պետք է մաքուր լինեն՝ առանց որևէ հրդեհ առաջացնելու վտանգի։ Այս ամենը մեր անվտանգության համար է, քանի որ կրակը և շինարարությունը տվյալ հատվածներում անթույլատրելի են»։

Այդ հարցում թերացողները թերևս չեն անհանգստանում քաղաքին հասցված վնասի համար։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!