Ջուրը և նրա հետևանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ջուրը և նրա հետևանքները


Ջուրը և նրա հետևանքները

 

Հեղինակ.

 

Ջուրը և նրա հետևանքները
Բարձրահարկ շենքերի 9-րդ հարկում բնակվողների տուն մտնելիս առաջին հերթին առաստաղին ես նայում: Եթե բնակարանը նորոգված է ուրեմն շենքի տանիքը սարքին է, իսկ եթե ոչ՝ ուրեմն և բնակարանը, և տանիքը անմխիթար վիճակում են: Կապանի երկաթուղայինների փողոցի համար 11 շենքի բնակչուհի Լուսինե տատը մեր նկարահանող խմբին խոհանոցի առաստաղն ու հատակին դրված ջրով լի տարան է մատնացույց անում ու պամում, որ արդեն 3 տարի է այս վիճակն է բնակարանում: Տանտիրուհին անգամ ամռանը վախենում է տարան տեղաշարժել: Հարևաների համար է մտահոգվում Բա որ՞ ջուրը լցվի նրանց բնակարան: Նույնիսկ չոր եղանակներին ծածկասալերից ջրերը կաթում են:Էլեկտրական լամպերը հաճախակի են վառվում, խոհանոցում սննուդը խոնավանում է, այս շարքը կարելի է շարունակել:Նման պայմաններում բնակիչները ստիպված ապրում ու պայքարում են: Բնակարանը նորոգելու մասին առայժմ չեն մտածում գումարի անիմաստ վատնում կլինի: Տանիքի նորոգման հարցով Լուսինե տատը դիմել էր քաղաքապետին: Ընդունելության ժամանակ համայնքի ղեկավարը խոստացել էր վթարային ծառայության աշխատակիցներին ուղարկել և ուսումնասիրել ստեղծված իրավիճակ: Լուսինե տատը ասում է, որ, մինչև ինքը ընդունելությունից տուն հասավ ծառայության աշխատակիցները եկել էին: Տանտիրուհուն մնում հուսալ, որ գարնան ավետաբեր ծիծեռնակը իրենց համար էլ լավ լուր կբերի:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!