Խոնարհումի մեր պսակը Ձեզ
Subscribe by RSS or Email


Խոնարհումի մեր պսակը Ձեզ

 

Հեղինակ.

 

Խոնարհումի մեր պսակը Ձեզ



Հողի մեջ փշրված երազ։ Այս խորագիրն էր կրում Կապանի թիվ 13 դպրոցում կազմակերպված միջոցառումը։ Այն նպատակ ուներ ևս մեկ անգամ հիշել ու վառ պահել այն քաջարի մարտիկների հիշատակը, ովքեր հայրենիքի համար չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ 10 նվիրյալները այդ նույն դպրոցի շրջանավարտներն էին և հարազատ կրթօջախը իր պարտքը համարեց գոնե այս կերպ իր հարգանքի տուրք մատուցել։


Ինչպես նշեց կազմակերպիչը նրանք զոհվեցին իսկական մարտիկի պես, մահն անգամ ծառայեցրին հայրենիքին։ Իսկ ծնողներին մնացին միայն հպարտություն, հիշողություններ։ Անձնաձոհ մարտիկների պատվին դպրոցում բացվել է փառքի սրահ, ուր իրենց արժանի տեղն են գտել քաջերից մնացած նամակներն ու օրացույցները, հաքուստներն ու շքանշանները։

Ոգեկոչման այս միջոցառումը նվիրված էր նաև Լիսաբոնի տղաների անձնազոհ արարքի մեծարմանը։ «Այս միջոցառումը հուշի ու միաժամանակ հպարտության դրսևորումն է։ Նահատակ 5 տղաները Լիզբոնում ապտակեցին մեր քնած երիտասարդությանը՝ արթնության կոչ ուղելով, թե որ իրենք էլ շատ հպարտ են, որ հայ են ծնվել, որովհետև հայ էլ պիտի մեռնեն»,-նշեց կազմակերպիչը։ Նրանց հիշատակին է նվիրված նաև Արա Նախշքարյանի «Լիզբոնի իմ ընկերները» Գիրքը։ Ինչպես նշեց հեղինակը դպրոցի կամարների տակ էր տեղափոխվել հայոց ազատագրության խորանը։

Այս ամենը ապացույցն է այն ամենին, որ հայրենասիրական ոգին միշտ արթուն է։ Փառք ձեզ ազատության մարտիկներ, գնդակի լեզվեվ խոսող մարտիկներ խոնարհումի մեր պսակը ձեզ,-այսպես եզրափակեց իր խոսքը հայոց լեզվի և գրականությա ուսուցչուհին։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031