Փրկարարները փրկել են սովորում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փրկարարները փրկել են սովորում


Փրկարարները փրկել են սովորում

 

Հեղինակ.

 

Փրկարարները  փրկել  են  սովորում

Ուսումնավարժանքերի 2-րդ օրն է , բայց փրկարարներից ոմանք արդեն կարելի է ասել տիրապետում են նորագույն սարքավորումներին։ Աղետների ժամանակ դրանք յուրահատուկ մոտեցում են պահանջում։ Օրինակ բետոն կտրելիս շատ կարևոր է ճիշտ հաշվարկել միլիմետրերն անգամ։ Այլապես տուժածին դուրս բերելիս հնարավոր է վնասել նրան։ «Նման տեխնիկական հնարավորությունների մասին միայն երազել կարելի էր»,- ասում են վարչության աշխատակիցները։

Օղակի հրամանատար Արտաշ Թադևոսյանը բետոն կտրելու սարքավորման առավելությունները մեկ առ մեկ է թվարկում։

Իսկ մոբիլ կոչվող հատուկ արկղերը պարունակում են սարքավորումների մի ամբողջ հավաքածու՝լուսարձակներ, ռադիոսարքավորումներ, պարաններ։ Տարաները նախատեսված են նաև ինքնաթիռներով տեղափոխելու համար։ Աղետների ժամանակ դրանք պետք է կազմ - պատրաստ վիճակում լինեն։ Միմյանց փոխարինելով ՝ տղաները մասնակցում են և գործնականին, և տեսականին։

Ուսումնավարժանքների նպատակն էր ձևավորել քաղաքային որոնողափրկարարական ջոկատ բնակչությանը սպասարկելու համար։ Մինչ մի խումբը սվոորում է բետոն ու երկաթ կտրել , ծակել, մյուսը գծագրի վրա շվեյցարիայից ժամանած փորձառու մասնագետին գծագրի միջոցով ներկայացնում է դասընթացների ժամանակ յուրացրածը։ Աղետների ժամանակ փրակարարը առանց շինության անվտանգության գնահատման, վտանգավորության աստիճանը որոշելու չի կարող շենք մտնել։
Հիշեցնենք, որ մոտ 250 հզ եվրո արժողության սարքավորւմները մարզի փրակարարական վարչությանը տրամադրել է շվեյցարիայի զարգացման գործակալությունը ԱԻՆ համատեղ ծրագրի շրջանակներում։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!