Առողջապահական սեմինար Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Առողջապահական սեմինար Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում


Առողջապահական սեմինար Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում

 

Հեղինակ.

 

Առողջապահական սեմինար Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում


Գլխացավեր,ճնշման խնդիրներ, գիշերամիզություն, նյարդային համակարգի լարվածություն, սրանք այն առողջական խնդիրներն են, որոնցով հիմնականում մտահոգված են դպրոցահասակ երեխաների ծնողները։ Նման հետազոտություններ հանրապետությունում անցկացնում է «Vision International People Group» կազմակերպությունը։

«Հիմնականում աշխատում ենք տարածաշրջանում, իսկ կազմակերպությունը աշխարհի 116 երկրներում իրականացնում է այս ծրագիրը։ Առաջին փուլում հարցումներ ենք անցկացնում, որից ստացված տվյալներն ուղարկում ենք Համաշխարհային առողջապահական կազմակերպության կենտրոնական բազա»,-ասում է նուտրիցիոլոգ Հրաչ Ազիզյանը ։

Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում սեմինար էր կազմակերպվել՝ ծնողների տեղեկատվության պակասը լրացնելու և որոշ մասնագիտական պարզաբանումներ տալու, թե որ հիվանդությունը ինչ պատճառի հետևանք է։ Հիմնականում մասնագետները շեշտադրում էին կատարում ճիշտ սննդակարգի և վիտամինների օգտագործման վրա։

«Այսօր երեխաները դարձել են նյարդային, ագրեսիվ, մի բառ չես կարողանում ասել՝ շրջվում և պատասխանում են ծնողին, ուսուցչին։ Սարսափելի է, բայց փաստ է։ Իրականում ինչն է խնդիրը, մեր երեխաները դարձել են էդպիսին, դա հիվանդություն է,թե՞այդտեղ խնդիրը սննդի մեջ է։ Իհարկե սննդի մեջ է, ոչ թե այն ինչ տալիս ենք, փոխենք այլ սնունդ տանք, այլ իրականում մեր սնունդն իր մեջ չի պարունակում այն կարևոր 60 վիտամիններն ու հանքանյութերը, որ պետք են մեր օրգանիզմին»,-շեշտեց նուտրիցիոլոգ Արմինե Բաղդասարյանը ։

Թեև միջոցառումն իր մեջ վիտամինների օգտակարությունը քարոզելու միտում ուներ, այնուամենայնիվ ծնողների համար թե երեխաների և թե սեփական առողջությանը լրջորեն հետևելու առիթ էր։


Մարգարիտա Մանուկյան
Նկարը՝ mocak.am -ից
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!