Մեկ գավաթ ջուր, որին սպասում են ՙՙՙխենթ՚ սիրահարները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեկ գավաթ ջուր, որին սպասում են ՙՙՙխենթ՚ սիրահարները


Մեկ գավաթ ջուր, որին սպասում են ՙՙՙխենթ՚ սիրահարները

 

Հեղինակ.

 

Մեկ գավաթ ջուր, որին սպասում են ՙՙՙխենթ՚ սիրահարները



Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի երիտասարդների սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը։ Ըստ ավանդության հայերի սիրելի սուրբը այդ օրը իր արագավազ ձիով շտապում է միացնելու այն երկու սրտերը, որոնք միմյանց համար են ստեղծված: Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։ Շատ կարևոր է, որ աղի բլիթը ուտելուց հետո աղոթք անեն առ Աստված։

Տոնի առթիվ այսօր Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նույնպես երիտասարդներին աղի բլիթ բաժանվեց։ Ըստ ավանդության այն պետք է պատրաստի այրի կինը՝ օրհնված ալյուրից, սակայն ներկայումս այնքան էլ ուշադրություն չեն դարձնում դրան,-ուսում է եկեղեցու դպիրը։ Տոնական ու ջերմ տրամադրություն էր տիրում նաև Կապանի արվեստի պետական քոլեջում։ Սիրային բանաստեղծություններ, հետաքրքիր խաղեր, այսպես դիմավորեցին սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։

Խաղի ընթացքում հնչած բազմաբովանդակ հարցերից երիտասարդները մե՜րթ ծիծաղում էին, մե՜րթ ամաչում, սակայն հոգու խորքում կարծես շշնջում սիրելիի անունը։ Խաղին հաջորդեց անանուն սիրային նամակների հանձնումը։ Ինչպես նշեցին երիտասարդները, որքան էլ ժամանակները փոխվում են, այնուամենայնիվ յուրահատուկ վերաբերմունք են ունենում ձեռագիր գրված, ինքնատիպ նամակների նկատմամբ:

Հաճելի էր տեսնել նաև, թե ինչպես են երիտասարդները նախապատվությունը տալիս Սբ. Սարգսի տոնին, մինչդեռ ոմանք էլ չեն մոռանում նշել կաթոլիկների տոնը՝ Սբ. Վալենտինը:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!