Մեկ ամիս է արդեն նրանք զինվորական համազգեստ են կրում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեկ ամիս է արդեն նրանք զինվորական համազգեստ են կրում


Մեկ ամիս է արդեն նրանք զինվորական համազգեստ են կրում

 

Հեղինակ.

 

Մեկ ամիս է արդեն նրանք զինվորական համազգեստ են կրում
Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում այս ուրբաթ զինվորական քայլերգի հնչյուններ էին լսվում: Մեծն զորավարի խստաբարո հայացքի ներքո 4 տասնակից ավելի պատանիներ երդվեցին անձնվիրաբար ծառայել հայոց բանակին:
Մեկ ամիս է նրանք կրում են զինվորական համազգեստ ու ապրում են զինվորի առօրյայով,սակայն այս կարճ ժամանակում հասցրել են յուրացնել այն առաջնային պահանջները, որոնք դրած են յուրաքանչյուր նորակոչի առջև: Սպաների հրահանգներին հավասար ենթարկվելը, համաչափ քայլելը նրանց մոտ արդեն հաջողվում է:
Հանրապետության տարբեր անկյուներից Սյունիք էին հասել 18 ամյա պատանիների հարազատները, ովքեր թաց ու միաժամանակ ուրախ աչքերով հետևում էին զիվորների ամեն մի քայլին: Երիտասարդների ծնողների խոսքերով ճիշտ է որդիները 2 տարի տնից-տեղից բացակայում են, բայց հպարտ են, որ իրենց երեխաները չեն խուսափել ծառայությունից ու այսօր զինվորի համազգեստ են կրում:
Նորակոչիկների հարազատները հույս ունեն, որ իրենց որդիները բարեխիղճ սպաների հետ կծառայեն: Սակայն չեն մոռանում, որ զինվորներից նույնպես շատ մեծ բան է կախված, թե ինչպես կանցնեն այս 2 տարիները:
Քաղաքային իշխանության ներկայացուցիչները, հրամանատարական կազմը իրենց բարեմաղթանքներ ուղղեցին նորակոչինկներին: Կարգապահ ծառայելը, սահմանները անառիկ պահելը այս 2 տարիներին ձեր առաքելությունն է,- նշեց հրամատար Կարեն Սերոբյանը:
Կրտսեր զինակիցներին զորամասի ավագ ընկերները՝ հետախուզական վաշտի տղաները իրենց ցուցադրական ելույթներով ողջունեցին:
Հանդիսավոր մասից հետո գրկախառնություններ՝ հարզատների, ընկերների ,մերձավորների հետ և իհարկե առաջին լուսանկարները, որոնք ծառայությունից հետո հուշ կդառնանան և ալբոմի տեսքով կպահվեն տան նվիրական անկյունում:


















































Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!