Օսկանյանը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Օսկանյանը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ


Օսկանյանը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ

 

Հեղինակ.

 

Օսկանյանը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ


ՀՀ ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական Երևանի ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանի գրառմանը: Աշտոյանը մասնավորապես գրում է`

Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում: Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում: Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:


1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե`


ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:


բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից:


գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում:


դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր:


2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:


3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:


4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:


Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:


Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը:

Maxinfo.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!