" Ծույլիկներին ու թույլերին չենք հանդուրժելու". Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » " Ծույլիկներին ու թույլերին չենք հանդուրժելու". Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան


" Ծույլիկներին ու թույլերին չենք հանդուրժելու". Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան

 

Հեղինակ.

 

" Ծույլիկներին ու  թույլերին չենք հանդուրժելու".   Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան



Այս տարվա մարզխորհրդի առաջին նիստը մեկնարկեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի 2013-ի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի ամփոփումով։ Աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը իր զեկույցման մեջ թվերով ներկայացրեց տարվա ընթացքում ամեն մի ոլորտում կատարվածը՝ առողջապահություն, կրթություն , շինարարություն, , ճանապարհների պահպանություն ։ Բացի այդ խոսեց նաև միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցությամբ իրագործված ծրագերերի մասին։ 2013-ը առաջընթացի տարի որակվեց։

Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը աճել է 2, 9 տոկոսով , իրացվել է մոտ 193 մլրդ դրամի արտադրանք։ Արտադրվել է ավելի քան 1 մլրդ 420մլն կվ\ժ Էներգիա, սպառվել 45 , 3մլն խմ գազ , մեկ տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Աշխատակազմի ղեկավարը համեմատական թվերով ներկայացրեց նաև գործազրկության մակարդակը մարզում ՝ 2013-ի դեկտմբերի դրությամբ գործազուրկները 40025 հոգի են, մինչդեռ նախորդ տարի 4178 էին։

Օրակարգի 2-րդ հարցը վերաբերում էր մարզի 2010-13թթ-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին , տարեկան աշխատանքային պլանի կատարմանը և խնդիրներերին։

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Թադևոս Ղազարյանը նախ խոսեց ներդրումների մասին,որոնք տարեցտարի աճել են։

Նախորդ 4 տարիների ընթացքում իրականացվել են 116,4 մլրդ դրամի ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են պետբյուջեի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր ներդրողների, համայնքային բյուջեի և այլ աղբյուրների միջոցներով, որոնք ուղղվել են տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը։

Իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովի ելույթից պարզ դարձավ, որ համայնքների ղեկավարներից շատերը տեղյակ չեն օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին ։Նա հորդորեց ղեկավարվել այն դրույթներով ,որոնք այսօր են գործում ,մասնավորապես խոսքը վերաբերում էր հարկերի վճարմանը։ Դրանից հետո համայնքների ղեկավարները հանդես եկան առաջարկություններով։

Մարզպետարանի ներկայացուցիչների ելույթներին հետևեցին Վարդանիձոր և Քարահունջ համայնքների ղեկավարաների տարեկան հաշվետվությունները։ Ինչու՞ այս 2 համայնքները հատկապես ,որովհետև այս գյուղապետերը արժանացել են խրախուսանքի ու պատվոգրերի։ Վրդանիձորի գյուղապետը նախագահի կողմից՝ Անանիա Շիրակացի մեդալի։
ԶՊՄԿ ՓԲԸ-ի աջակցությամբ Վարդանիձորում լուծվել է ինքնահոս ոռոգման հարցը, որը սողանքի հետևանքով խաթարվել էր։
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, խոսելով 13թ-ի մասին մասին, նշեց երեխաների ամառային հանգստի վայրերի ստեղծման անհրաժեշտության մասին։
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Վահե Հակոբյանը հստակեցրեց. «2014-ը ծանր տարի է լինելու աշխատանքի առումով։ Մենք ծույլերին ու թույլիկներին չենք հանդուժելու,օգնելու ենք աշխատող մարդկանց»։
Մարզպետը համայնքի ղեկավարներին հորդորեց առավել պատասխանատվությամբ կատարել իրնեց առջև դրված խնդիրները։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!