Քաջարանցիները շարունակում են ավանդույթը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաջարանցիները շարունակում են ավանդույթը


Քաջարանցիները շարունակում են ավանդույթը

 

Հեղինակ.

 

Քաջարանցիները շարունակում են ավանդույթը


Քաղաքապետարանի աշխատակիցները այս անգամ էլ հավատարիմ մնալով ավանդույթին շնորհավորեցին 90 ամյա Զարիկ տատիկին։ 50 տարվա մանկավարժին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները, ինչպես նաև որդին՝ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը։ Իսկ մայրաքաղաքումուսանող թոռնիկները իրենց շնորհավորանքը հեռախոսով հղեցին։ Հոբելյարն էլ թեև իր ծննդյան օրն էր, սակայն իր հերթին բարին մաղթեց երիտասարդներին։

Թոռնիկների մեջ լավն ու բարին սերմանող տատիկը մանկավարժի աշխատանքը պավտավոր է համարել և միշտ սիրով է աշխատել երեխաների հետ։ Ամբողջ մանկավարժական գործունեությունը Լեռնաձորի դպրոցում անցկացրած ուսուցչին շնորհավորելու էր եկել նաև նախկին աշակերտ, հետագայում գործընկերը։ Ռոբերտ Գրիգորյանը կամ ավելի շատ հայտնի Էջանանցին կարևոր է համարել Զարիկ Գևորգյանի ավանդը։

"Զարիկը այն սխրագործ սերնդի ներկայացուցիչն է, ովքեր անցած դարի 40-ական թթ փոխարինեցին պատերազմ գնացած ուսուցիչներին։ Տենչում էր ԲՈՒՀ գնար սովերելու, բայց ստիպված գնաց հանրակրթական դպրոց։ Զարիկը Լեռնաձոր դպրոցում պատկառելի ավանդ է թողել։ Դասավանդել է տարրական դասարանում և երբեմն փոխարինել բացակայող ուսուցիչներին։ Թերևս միայն անգլերենի և ռուսերենի ուսուցիչներին չի փոխարինել, մնացած դեպքերում գլուխ է հանել»։

10 երեխա էնք եղել, այսօր մնացել ենք ես և քույրս, ափսոսնքով նշում է ծերացած, բայց դեռևս հոգով երիտասարդ կինը։ Անկախ ամեն ինչից երջանիկ եմ իմ երեխաներով ու թոռներով ու դեռ 90 տարի էլ պիտի ապրեմ,- ասում է ու արտասանում։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!