" Լավ ընկեր" ՍՊԸ մրցակից չունի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » " Լավ ընկեր" ՍՊԸ մրցակից չունի


" Լավ ընկեր" ՍՊԸ մրցակից չունի

 

Հեղինակ.

 


"  Լավ ընկեր"  ՍՊԸ  մրցակից  չունի


Դեկտեմբերի կեսերից հայտարարված համար 6 , 9 , 10 ավտոբուսայնի և միկրոավտոբուսային երթուղիների մրցույթին այս անգամ էլ հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ « Լավ ընկեր» ՍՊԸ-ը; Մարզպետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները կարգի համաձայն զզնեցին փոխադարմիջոցների տեխնիկական վիճակը , արտաքին տեսքը, որոնք պետք է համապատասխանեն նախատեսված չափորոշիչներին;
Ի դեպ համար 6 երթուղու ավտոբուսներից մեկի վարորդը , հաշվի առնելով ուղևորների չարևահարվելու ցանկությունը, ապակիները մգացրել էր, որը ,սակայն, անթույլատրելի է. Վարորդը խոստացավ մեքենան նախկին տեսքին բերել;

«Լավ ընկեր» սպասարկման շուկայում է 2009-ը թ-ից; Եվ այս ընթացքում կարողացել է 5 ավտոբուսով և 10 միկրոավտոբուսով ավելացնել մեքենաների քանակը ; Միակ կազմակերպությունն է Կպաանում , որ 4 տարին մեկ հայտարարված երթուղայինների մրցույթին մասնակցության հայտ է ներկայացնում; Այս ոլորտում մրցակից չունենալը Վահե Համբարձումյանը բացատրում է անշահեկան բիզնեսով , մեծ ներդրումներ ու ճիշտ մոտեցում է պետք, այդ պատճառով էլ շատերը չեն համարձակվում նախաձեռնություն ցուցաբերել;

Սրա ապացույցը այն է , որ մոտ մեկ տարի առաջ համր 9 և 10 երթուղիները սպասարկում էր մեկ այլ շահող կազմակերպություն, որը , սակայն այդպես էլ չկարողացավ շահույթով աշխատել ու այժմ սպասարկումը « Լավ ընկերը» իր վրա է վերցրել. Տեղեկացնենք նաև, որ ընկերությունը նախ սկսել է միջմարզային երթուղուց , հետո անցնել ներհամայնքային.

Ընկերության հիմնադիր տնօրենը մտադիր է նաև ավտոբուսները 50 դրամից դարձնել 70; Թանկացման պատճառները ներկայացրել է մրցութային հանձնաժողով;
Տրանսպորտային միջոցները զննելուց հետո հանձնաժողովի ներկայությամբ գաղտի ծրարը բացվեց.Ու հայտնի դարձավ ,որ ընեկերությունը հաղթող է ճանաչվել.

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, ապա այն առայժմ կմնա 50դրամ,մինչև քաղաքապետարանի հետ համաձայնության եզրեր գտնեն.
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!