Հրդեհային իրավիճակ Սյունիքի մարզում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հրդեհային իրավիճակ Սյունիքի մարզում


Հրդեհային իրավիճակ Սյունիքի մարզում

 

Հեղինակ.

 

Հրդեհային իրավիճակ Սյունիքի մարզում



Փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում և Ագարակ քաղաքում հրդեհներ էին բռնկվել։ Ժամը 18։28 րոպեին Սամվել Ավագյանը զանգահարել է Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատ և հայտնել, որ այրվում է իրեն պատկանող Վերիշեն գյուղի 15-րդ փողոցի թիվ 6 տան լոգարանի տանիքը։ Նախքան հրշեջ փրկարարների տեղ հասնելը բնակիչները փորձել են իրենց ուժերով հանգցնել կրակը։ 18։34-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է, իսկ ժամը 19։15-ին մարվել։ Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 5 քմ հատված։
Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հրդեհի առաջացման պատճառները պարզ կլինի հետաքննության ավարտից հետո։ Սակայն ըստ նախնական տվյալների այն կարող է առաջացած լինել ծխնելույզի անսարքությունից։

20։54-ին էլ հրդեհ էր բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 2 տանը։ Ինչպես տեղեկացանք Մեղրիի փրկարարական ծառայությունից՝ ահազանգը ստացվել է, երբ հարևանը զանգել է 911 ծառայություն։ Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ 21։32-ին հրդեհն արդեն մարվել էր։
Քաղաքացու կողմից դիմում բողոք չի եղել։ Ինչպես նշեց Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության գլխավոր մասնագետ Դավիթ Մանուչարյանը հրդեհը բռնկվել է երեխայի խաղի արդյունքում։ Ամբողջությամբ այրվել են տան ննջասենյակը և նախամուտքը՝ ընդհանուր առմամբ մոտ 12 քմ, ինչպես նաև անկողնային պարագաներ, մահճակալ, սինթետիկ նյութեր։ Վնասը կազմել է մոտ 300 հազար դրամ։ Գործը գտնվում է հետաքննության փուլում։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!