Շինարարների աստիճանաշարի երկայնքով մոտ 6 տեղից խողովակաշարը պատռված է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Շինարարների աստիճանաշարի երկայնքով մոտ 6 տեղից խողովակաշարը պատռված է


Շինարարների աստիճանաշարի երկայնքով մոտ 6 տեղից խողովակաշարը պատռված է

 

Հեղինակ.

 

Շինարարների աստիճանաշարի երկայնքով մոտ 6 տեղից խողովակաշարը պատռված է


Շինարարների թաղամասը քաղաքի կենտրոնին կապող աստիճանաշարը քանի օր է նյարդայնացնում է անցորդներին։ Աստիճանների երկայնքով մեկ մոտ վեց անգամ անհրաժեշտ է անձրևանոց բացել։ Թումանյան փողոցի ու մարզպետարանի շենքի մատակարարումն ապահովող ջրագիծը պատռված է։ Պատճառը ցուրտն է։ «Հայջրմուղկոյուղի» Կապան տեղամասի աշխատանքային խումբը երեկ եռակցման միջոցով վերացրել էր վթարը։ Այսօր կրկին խողովակները չէին դիմացել։

«Հիմնականում շենքերի ներքին ցանցումա էդ դեֆեկտը կատարվում,այսինքն այն շենքերում,որտեղ ջրամատակարարումն իրականացվում է տանիքում փռված խողովակներով։ Հին շենքերում են նման նախագծեր արվել, քանի որ կենտրոնական ջեռուցում կար և տանիքում ու հողի տակ նորմալ պայմաններում խողովակները չէին սառչում։ Իսկ այսօր այդպիսի ջեռուցում չկա, դրա համար էլ սառչում են։ Սա էլ այդպիսի դեպք է»,-ասում է «Հայջրմուղկոյուղի» Կապան տեղամասի շահագործման և աշխատանքների ծառայության պետ Լեոնարդ Սարգսյանը ։

Վթարն այս անգամ էլ եռակցման միջոցով վերացրին։ Անցնող դարձողներն էլ հույս ունեն, որ այլևս ստիպված չեն լինի աշխատանքի գնալ թրջված ։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031