Երկրի միջազգային օր
Subscribe by RSS or Email


Երկրի միջազգային օր

 

Հեղինակ.

 

Երկրի միջազգային օր


Այսօր մեր մեծ տան տոնն է
Ապրիլի 22

Այսօր ոչ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո:

Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին:

Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ բանաձևում այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է նրա, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն, ապահովում են մարդկային կյանքը, բայց նաև պարտավորությունների հաստատումն է, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կոնֆերանսում: Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակությանը:

Բանաձևում նաև նշվում է, որ «Մայր-Երկիր» տերմինը համընդհանուր է շատ երկրներում, որ այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կախվածությունը: ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկելով նշել «Մայր-Երկրի միջազգային օրը»` Գլխավոր Անսամբլեան ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այդ տոնը արդեն ամեն տարի արդեն նշվում է շատ երկրներում:

Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970 թ.։ 1990 թ. այդ օրը դարձավ միջազգային ակցիա:
Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է:

Ինչպիսի՞ն է մեր Երկիրը:

Հաշվել են, որ երկիր մոլորակը մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է: Եթե դուք ցանկանում եք անցնել Երկրով՝ հասարակածով քայլելով, սպասվում է մոտավորապես 40010 կմ երկարության ճանապարհ անցնել: Մակերեսից կենտրոն հեռավորությունը 6378 կմ է: Ընդ որում իրապես պինդ շերտերը (լիտոսֆերա) կազմում են ընդամենը 70 կմ, իսկ ավելի խորը` կիսահեղուկ և հեղուկ վիճակներ են:
Մահվան հովիտը Կալիֆորնիայում և Լիբիայում Էլ Ազիզիա կոչվող վայրը պահում են Երկրի վրա ամենաթեժ կետերի ռեկորդները: Էլ Ազիզիայի ռեկորդը 57,8°C աստիճանն է (1922 թ. սեպտեմբերի 13), Մահվան հովտինը՝ 55,8°C աստիճանը (1913 թ. հուլիսի 10): Երկրի վրա ամենացուրտ վայրը Անտարկտիկան է, 1983 թ. հուլիսի 21-ին «Արևելք» հետազոտական կայանում Անտարկտիկայում գրանցվել է 89°C աստիճան:

Մեր Երկիրն անհավանական հարուստ է հանքերով. գիտնականները դասակարգել են շուրջ 4000 տեսակի հանքեր, նրանցից մոտավորապես 200-ն ունեն պրակտիկ նշանակություն: Ամեն տարի բացվում են հանքերի 50-100 տեսակներ:
Երկիրն ունի մեկ արբանյակ՝ անզեն աչքով տեսանելի Լուսինը:

Ապրիլի 22-ը` Մայր-Երկրի օրը, ինչպես գարնանային գիշերահավասարի ժամանակ անցկացվող Երկրի օրը, մոլորակի բոլոր բնակելի անկյունների յուրաքանչյուր բնակչին հնարավորություն է տալիս շնորհակալություն հայտնելու մեր մեծ ընդհանուր տանը:
Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների կենդանի փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:

Սկզբնաղբյուր. calend.ruԱղբյուր. med-practic.comԼուսանկարը. http://www.stihi.ru/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!