Սառույցն ու գարնանային նախապատրաստական աշխատանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սառույցն ու գարնանային նախապատրաստական աշխատանքները


Սառույցն ու գարնանային նախապատրաստական աշխատանքները

 

Հեղինակ.

 

Սառույցն  ու գարնանային  նախապատրաստական  աշխատանքները
Սառույցն  ու գարնանային  նախապատրաստական  աշխատանքները

Սառույցն  ու գարնանային  նախապատրաստական  աշխատանքները

Փետրվարը գրեթե կիսվել է և սա շատերին է ուրախացնում։ Մանավանդ որ այս տարվա ձմռան ցուրտը դեռ հաջորդ տարի հեմամատությունների առիթներ է տալու։ Մերկասառույցը քաղաքի տարբեր հատվածներում ով ինչպես կարողացավ հաղթահարեց, իսկ հիմա մարդկանց մեծ մասը անհամեբրությամբ սպասում է գիժ մարտին։ Ինչքան հնարավոր է շուտ ազատվել վերարկուներից ու երկարաճիտ կոշիկներից,- սրան բոլորն են ձգտում։ Իսկ Կապանի կոմունալ ծառայությունը երեկվանից սկսել է գարնանային նախապատրաստական աշխատանքները։ Ծառերի էտումը չպետք է ուշացնել,-ասում է Համլետ Հայրապետյանը։



Երեկ օրինակ կոմունալ ծառայությունը ծառերի էտման արդյունքում գոյացած 2 խորանարդ մետր փայտը հտակացրել է զոհվածների ընտանիքներին։ Հինականում կտրվում և թարմացվում են չինարիներն ու սոսիները,որոնք դեռևս տասնյակ տարիներ առաջ էին տնկվել թաղամասերում ։Ու այսօր արդեն շենքերի բնակիչների համար քամիների ժամանակ վտանգավոր են դառնում։ Եվ Հունան Ա-ն փողոցը բացառություն չէ։

Գրեթե ամեն տարի կոմունալ ծառայությունը նմանատիպ աշխատանքներ է կատարում։ Հետաքրքիրն այն է ,որ եթե քաղաքում հատվածներ կան, որտեղ գարնանն են պատրաստվում, անգամ ծառերն են սկսել բողբոջել, ապա այս առումով Թումանյան փողոցի բախտը չի բերել ։ Այստեղ մերկասառույցը նահանջելու միտք անգամ չունի։
Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!