Երեկ Սյունիքում զգացված երկրաշարժը այս ամսվա մեջ արդեն 7-րդ է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երեկ Սյունիքում զգացված երկրաշարժը այս ամսվա մեջ արդեն 7-րդ է


Երեկ Սյունիքում զգացված երկրաշարժը այս ամսվա մեջ արդեն 7-րդ է

 

Հեղինակ.

 

Երեկ Սյունիքում զգացված երկրաշարժը այս ամսվա մեջ արդեն 7-րդ է



Մինչ այսօր էլ կապանցիները հիշում են 2012թ. Օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժը: Եվ կրկին թեև ոչ այդքան շատ, բայց ևս մեկ անգամ անհանգստացան: Ինչպես արդեն տեղեկացրել էինք երեկ տեղական ժամանակով 16:06 րոպեին Ադրբեջանի Շամախի քաղաքից 28 կմ հարավ-արևելք տեղի էր ունեցել երկրաշարժ: Ըստ նախնական տվյալների այն եղել է 8 բալ, սակայն ճշտումներից հետո պարզվել է, որ ուժգնությունը եղել է 7 բալ՝ 50 կմ խորության վրա:

"Երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզի բոլոր քաղաքներում, Լեռնային Ղարաբաղում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ավերածությունների մասին առայժմ խոսք չկա: Դրանից 10-11 րոպե հետո եղել է հետցնցում 3 բալ ուժգնությամբ, որը բնականաբար Կապանում չի զգացվել",- նշում է ՀՀ ԱԻՆ "Սեյսմիկ պաշտպանության Հարավային ծառայության" տնօրեն Ստեփան Բաղդասարյանը:

Այս տարվա հունվար ամսին գրանցվել է 15 երկրաշարժ, որոնցից միայն մեկն է զգացվել, այն էլ Մեղրիի տարածաշրջանում: Իսկ փետրվարին գրանցված 7 երկրաշարժերից Կապանում զգացվել են միայն 3-ը,- նշում է Սեյսմիկ պաշտպանության տնօրենը: Նրա խոսքով Կապանը գտնվում է ամենաապահով գոտում և այստեղ ուժեղ երկրաշարժեր համարյա թե հնարավոր չէ:

"Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերին, որոնք ավելի խոցելի են՝ դրանք կառուցված են 8 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու համար: Եթե հաշվի առնենք, որ կարող են լինել շինարարական թերություններ և կարող են դիմակայել 7 բալանոց երկրաշարժին, ապա նման երկրաշաժերը մեզ համար վտանգ չեն սպառնում",- նշում է տնօրենը:

Սեյսմիկ պաշտպանության տնօրենը խորհուրդ է տալիս նման դեպքերում խուճապի չմատնվել և հետևել պաշտպանվելու առաջին միջոցներրին:

Ցավոք սրտի մինչ այսօր ամբողջ աշխարհում չկա մի այնպիսի սարք, որը նախօրոք կարողանա գրանցել սպասվող երկրաշարժը,-ասում է Ստեփան Բաղդասարյանը: Սակայն կենտրոնում եղած ֆրանսիական և հայկական գրունտի շարժման գրանցող սարքավորումները մի քանի րոպեի ընթացքում գրանցում են ցանկացած ցնցում:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!