Սյունիքում մուրացիկ երեխաներ չկան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքում մուրացիկ երեխաներ չկան


Սյունիքում մուրացիկ երեխաներ չկան

 

Հեղինակ.

 

Սյունիքում  մուրացիկ  երեխաներ  չկանՍյունիքում նախորդ տարի առանց ծնողական խնամքի մնացած երեխաները 7 էին , որդեգրման ենթակաները 5-ը, ովքեր հարազատների կողմից որդեգրվել են, իսկ որդեգրել ցանկացողների թիվը 8-ը։ Այս տվյալները արձանագրել են մարզպետարանի ընտանիքի , կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները։

Բաժնի պետի պաշտոնակատար Աննա Ոսկանյանը ընդգծեց, որ 2012-ի համեմատ ցուցանիշները գրեթե անփոփոխ են։ Միևնույն ժամանակ ավելացրեց, որ Սյունիքում մուրացիկ երեխաներ չկան ու մանկատներ ևս։ Սա մարզի առավելությունն է ։ Իսկ եթե որևէ երեխայի իսկապես մանկատուն տեղափոխելու խնդիր է ծագում, ապա այս դեպքում ուղղորդում են հանրապետության տարածքում գտնվող մանկատներ։ Քաջատեղյակ լինելով ոլորտին ՝ Աննա Ոսկանյանը պարզաբանեց՝ բաժնի առջև դրված խնդիրները բազմաթիվ են ,իսկ խոցելի խմբերի հետ աշխատելը՝ անչափ պատասխանատու։

Մեծ թիվ չեն կազմում նաև բռնության ենթարկված կանանց դիմումները ։ Բաժնի աշխատակիցները նման տեպքերում տուժող կողմին ուղղորդում են ոստիկանություն կամ հանրային պաշտպանի գրասենյակ։
2013-ին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց բազմազավակ, միայնակ և չաշխատող կանանց, միակողմանի և երկկողմանի, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին։ Իսկ 2014-ի անելիքների մեջ են մտնում Գորիսի և Սիսիանի հատուկ դպրոցների վերակազմավորումը և համայքներում երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոնների ստեղծումը։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!